Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել է, որ սպառողական գների ընդհանուր ինֆլյացիան այս աշնանը պետք է գագաթնակետին հասնի եւ մինչեւ 2022 թվականի կեսերը նվազի՝ հասնելով համավարակից առաջ եղած մակարդակին: Բայց մնում են այն ռիսկերը, որ դեֆիցիտի հետեւանքով ինֆլյացիայի թռիչքները կարող են ավելի կայուն եւ չհիմնավորված լինել:
Զարգացած երկրների համար ԱՄՀ հիմնական կանխատեսումները ցույց են տալիս, որ 2021 թվականի աշնանը ինֆլյացիայի ընդհանուր մակարդակը կհասնի 3,6%-ի եւ մինչեւ 2022 թվականի կեսը կնվազի մինչեւ 2%: Ձեւավորվող շուկաներով երկրներում եւ զարգացող երկրներում ինֆլյացիան հաջորդ տարի կիջնի մինչեւ 4%, այս տարվա աշնանը կհասնի 6,8%-ի:
«Բնակարանների գների աճը եւ առաջադեմ ու զարգացող տնտեսություններում արտադրական ռեսուրսների երկարաժամկետ դեֆիցիտը, ինչպես նաեւ սննդամթերքի գների շարունակական ճնշումը ու զարգացող շուկաներում արժույթի արժեզրկումը կարող են ինֆլյացիան ավելի երկար պահել բարձր մակարդակի վրա»,- ասվում է ԱՄՀ-ի զեկույցում:
ԱՄՀ-ն հայտարարել է, որ վերջին ժամանակներս ընդհանուր ինֆլյացիան առաջացել է հետաձգված պահանջարկով եւ կուտակված խնայողություններով, որոնք սնուցվում են հարկաբյուջետային եւ դրամավարկային խթաններով, հումքային ապրանքների արագ աճող գներով, ռեսուրսների անբավարարությամբ ու մատակարարման շղթայի խափանումներով:
Համավարակի սկզբից պարենամթերքի համաշխարհային գների 40% աճը ծանր հարված է հասցրել ցածր եկամուտ ունեցող երկրներին: Աշխատավարձերը զգալիորեն աճել են այն ոլորտներում, որոնք խիստ տուժել են COVID-19 համավարակից, օրինակ՝ հանգստի, հյուրընկալության եւ մանրածախ առեւտրի որոշ առաջատար տնտեսություններում, ներառյալ ԱՄՆ-ում:
Նշվում է, որ աշխատավարձերի բարձրացումն ուղեկցվել է աշխատանքային օրվա տեւողության կրճատմամբ, եւ աշխատավարձի աճի արագացման նշաններ գրեթե չեն եղել տնտեսության մեջ մինչեւ 2021 թվականի կեսերը:
Ըստ ԱՄՀ-ի, ինֆլյացիայի հետ կապված ակնկալիքները, որպես կանոն, լավ ամրագրված են անկախ կենտրոնական բանկեր ունեցող երկրներում, որոնք վարում են առողջ եւ լավատեղյակ դրամավարկային քաղաքականություն: Ինֆլյացիայի արագացումը, հատկապես զարգացող շուկաներում, հաճախ կապված է փոխարժեքի կտրուկ անկման հետ: Զարգացած տնտեսություններում դրանց հաճախ նախորդում են բյուջեի մեծ դեֆիցիտները:
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58