ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունն այսօր ժամը 15։00-ին կառավարության գլխավոր մասնաշենքի առջև նախատեսել է ակցիա՝ «հերթական անգամ ի ցույց դնենք ՀՀ վարչապետի խոսքի, գործի և իրականության անհամապատասխանությունը»։ Մինչ այս ոստիկանությունը կապ էր հաստատել ակցիայի կազմակերպիչների հետ՝ պահանջելով ակցիայի ընթացքում բարձրախոս չօգտագործել։ Երբ ակցիան սկսվեց, երիտասարդներից մեկը սկսեց խոսել բարձրախոսով՝ նշելով, որ փաստեր կարող են մեջբերել ու ցույց տալ, որ Նիկոլ Փաշինյանը ինչպես միշտ խաբում է, իրականության և փաստերի միջև կապ չկա։ Նա մասնավորապես անդրադարձավ Փաշինյանի՝ Շուշիի վերաբերյալ արած հայտարարություններին, ասաց, որ Շուշիում կառուցվել են թանգարաններ, հյուրանոցներ, բազմաբնակարան շենքեր։ Հենց այդ պահին ոստիկանները մոտեցան ՀՅԴ-ական երիտասարդին, նշեցին, որ աշխատանքի ժամին խաթարում են բնականոն գործունեությունը ու քաշքշելով բերման ենթարկեցին։ Ակցիայի մասնակից մեկ այլ երիտասարդ դաշնակացական ասաց. « 30 տարվա մեջ առաջին անգամ Հայաստանում բարձրախոսով խոսելու համար ձերբակալեցին ու մեր ընկերոջ՝ ուսանողական միության անդամ Տարոն Ղազարյանին տարան։ Մենք ոստիկաններին ասացինք, որ իրենց միջոցով այս հողատու, կապիտուլյանտ իշխանությունը ճնշումներ է գործադրում մարդկանց վրա, ովքեր իրենց բողոքի ձայնն են բարձրացնում։ Այսօր եկել էինք այստեղ Հայաստանի թիվ մեկ հողատուին ասելու, որ թուրքին հանձնված Շուշիում այս 30 տարվա ընթացքում բազմաթիվ աշխատանքներ են կատարվել։ Եկել էինք ընդամենը դա ասել»։ Նա նշեց, որ սա կոնկրետ ճնշում է ՀՀ քաղաքացիների հանդեպ, ովքեր ընդամենը ուզում էին իրենց ձայնը բարձրացնել։ Նա հարցազրույց էր տալիս լրագրողներին, երբ ոստիկաններն ընդհատեցին նրան ու բերման ենթարկեցին։ Ոստիկանն ասաց. «Ցանկացած վիրավորանք քրեորեն պատժելի արարք է»։ «Տո 5000 մարդու գլուխ տարավ կերավ, վիրավորանք չէ՞, ասում ենք հողատու՝ վիրավորա՞նք է»,- դիմելով ոստիկաններին՝ ասաց ակցիայի մասնակիցը։
Աղբյուր` Panorama.am
12:27
12:23
12:07
11:52
11:34
11:21
11:04
10:48
10:23
10:09
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
23:16
23:12
22:33
19:04
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23