Ի՞նչն է մեզ անհանգստացնում Հարավային Կովկասում. նախ, որոշ օտար ուժեր փորձում են ազդել այս տարածաշրջանի վրա` նրա սահմանները փոխելու, սահմանային անցումները փակելու կամ դրանք տեղափոխելու համար։ Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը: Միաժամանակ, մենք նշում ենք ահաբեկիչների առկայությունը, որոնք այնտեղ հայտնվել են անցած տարի Ղարաբաղի պատերազմի ժամանակ: Մենք դա ասում ենք՝ առանց որևէ կերպ կասկածի տակ դնելու մեր հարևանների տարածքային ամբողջականությունը: Մեզ հետ բանակցություններում Բաքվի պաշտոնական դեմքերը խոստացել են քայլեր ձեռնարկել տարածաշրջանն ահաբեկիչներից մաքրելու համար: Պետք է նշեմ նաև Ադրբեջանի տարածքից մեր տարածաշրջանում սիոնիստական ռեժիմի սադրիչ շարժը: Մենք դա անթույլատրելի ենք համարում: Այս ամենը մենք պետք է կարգավորենք բարեկամության և բարիդրացիության հիման վրա: Մենք Ադրբեջանի հետ կապված ենք մշակութային և պատմական հարաբերությունների հսկայական շերտով և չպետք է թույլ տանք, որ ԶԼՄ-ների հրապարակումները ստվեր գցեն դրանց վրա», - ասել է Աբդոլլահիանը: Անդրադառնալով «3+3» համագործակցության ձեւաչափին՝ Իրանի արտգործնախարարը հիշեցրել, որ կան փոխգործակցության տարբեր ձեւաչափեր, վերը նշվածը հայտնվել է ղարաբաղյան հակամարտության սկզբում, կա նաեւ Ադրբեջան-Իրան-Ռուսաստան հարթակ: «Դրանք բոլորը ծառայում են երկխոսության: Մենք կարծում ենք, որ նոր չափազանց մեծ պահանջները միայն բարդացնում են իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում»,-հավելել է նա։ Անդրադառնալով Ադրբեջանի եւ Իրանի միջեւ հարաբերությունների լարվածությանը՝ Աբդոլլահիյանը համոզմունք է հայտնել, որ կողմերը պետք է ջանքեր գործադրեն իրավիճակը թուլացնելու համար: «Մենք որոշ կոշտ հայտարարություններ համարում ենք ոչ կառուցողական, եւ կարծում ենք, որ եթե իրավիճակին խելամիտ մոտենանք, ապա մեզ կհաջողվի Ադրբեջանի եւ Հայաստանի հետ խնդիրները լուծելու ուղիներ մշակել միջազգային իրավունքի հիման վրա։ Կարեւորը օտարերկրյա ուժերի չմիջամտությունը, տարածաշրջանում Իսրայելի եւ ահաբեկիչների բացակայությունն է»,-ամփոփել է նա:
18:14
17:45
17:17
16:44
16:23
16:07
15:55
15:36
15:21
15:03
14:46
14:34
14:14
13:57
13:44
13:15
12:58
12:45
12:26
11:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:46
09:34
09:26
09:15
09:02
09:56
09:45
09:35
09:26
09:13
09:02
09:53
09:44
09:35
09:25
09:12
09:01
09:45
09:32
09:23
09:15
09:02
10:06
09:53
09:46
09:35
09:24
09:13
09:01
09:25
09:14
09:02
09:58
09:45
09:34
09:26
09:13
09:02
09:02
09:45
09:35
09:27
09:12
09:01
09:45
09:34
09:26
09:14
09:02