Հոկտեմբերի 6-ին, ժամը 22.25-ին, «Գավառ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ վիրավոր քաղաքացու են տեղափոխել:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 42-ամյա տղամարդը հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել Նորատուս գյուղից: Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված տղամարդու և 39 տարեկան երկու համագյուղացիների միջև գյուղի Կայի Դիք կոչվող տարածքում վիճաբանություն և ծեծկռտուք է եղել, որի ընթացքում էլ նրանցից մեկը ողորկափող որսորդական հրացանից կրակոց է արձակել՝ մարմնական վնասվածքներ պատճառելով համագյուղացիներին: 42-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, իսկ 39-ամյա տղամարդը բուժօգնության չի դիմել:
Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում համագյուղացիներին մարմնական վնասվածք պատճառած տղամարդը ներկայացել է ոստիկանության Գավառի բաժին՝ ներկայացնելով իր անվամբ հաշվառված որսորդական ողորկափող հրացանը և կատարվածի վերաբերյալ տվել է խոստովանական բացատրություն:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն:
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55