Այս տարվա դեկտեմբերից չպատվաստված, բայց կորոնավիրուսով վարակված քաղաքացիների բուժումը կարող է դառնալ վճարովի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը: «Նախարարությունում քննարկվում է այդ հարցը, նախկինում էլ է դա քննարկվել, բայց պետությունը քաղաքացիների բուժման ծախսերը վերցրել է իր վրա՝ հաշվի առնելով համավարակը: Այժմ արդեն քննարկվում է այն տարբերակը, որ դեկտեմբերից չպատվաստված եւ վարակված քաղաքացիների բուժումը դառնա վճարովի: Հարցը դեռեւս քննարկման փուլում է»,- նշեց խոսնակը: Նա հայտնեց, որ այդ դեպքում կորոնավիրուսով վարակված քաղաքացիների բուժումը կարող է շուրջ 800 հազար դրամ արժենալ՝ ավելի կամ պակաս՝ կախված պացիենտի վիճակից: «Ում մոտ որ հիվանդության ընթացքը թեթեւ է, նաեւ դեղորայքի օգտագործման տեսանկյունից միջամտության կարիք շատ չի լինում, եւ բուժման ծախսը 800 հազար դրամից քիչ է լինում, բայց կան քրոնիկ հիվանդություններ ունեցող բազմաթիվ հիվանդներ, որոնց մոտ բազմապռոֆիլ բուժում է կատարվում»,- պարզաբանեց խոսնակը: Հարցին, թե որն է նման փոփոխություն կատարելու պատճառներն ու հիմնավորումները, Խաչատրյանը նկատեց՝ այսօր վարչապետը հայտնել է պատվաստման հարցի շուրջ կառավարության մոտեցումը: «Ես, օրինակ, պատվաստվել եմ, հանրային առողջապահության նպաստելու մասով ինձ վրա վերցրել եմ այդ պատասխանատվությունը, այդ դեպքում ինչու՞ իմ վճարած հարկերի հաշվին պետք է բուժում ստանան անձնական դրդապատճառներից ելնելով չպատաստվող քաղաքացիները, որոնք մերժում են պետության առաջարկած պայմանը: Անձնական դրդապատճառները համավարակի պայմաններում, կարծում եմ, երկրորդային են, այստեղ բնավ մարդու իրավունքների խախտման մասին թող չխոսեն, որովհետեւ երբ համավարակ է, պայմաններ ենք փորձում գտնել դա հաղթահարելու համար, հանրային առողջապահությունն առաջնային է դառնում: Աշխարհն ընտրել է այդ ճանապարհը, պարտադիր թե ոչ պարտադիր կերպով, գնացել են պատվաստման ճանապարհով, եւ 70-80% պատվաստման մակարդակ են ապահովում: Չեմ հասկանում՝ ինչու է այս գործընթացը մեզ մոտ դանդաղում, երբ անգամ եվրոպական երկրներում են պատվաստվում, այն եվրոպական երկրներում, որոնք մենք հաճախ օրինակ ենք բերում»,- նկատեց Խաչատրյանը: Իսկ եթե պատվաստված քաղաքացին վարակվի կորոնավիրուսով, եւ հիվանդության բարդացման դեպքում հոսպիտալացման կարիք առաջանա, այդ դեպքում ո՞վ է վճարելու պացիենտի բուժման համար՝ քաղաքացի՞ն, թե՞ պետությունը: Նախարարի խոսնակը հայտնեց, որ այդ հարցը եւս քննարկվում է, եւ տարբերակներից մեկի համաձայն՝ պատվաստված քաղաքացու բուժումը կլինի անվճար:
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55