Իսրայելը համագործակցում է տարածաշրջանի մի շարք երկրների, այդ թվում Օմանի հետ՝ ձգտելով կարգավորել հարաբերությունները, եւ հույս ունի մեկ տարվա ընթացքում մեկ կամ մի քանի համաձայնագիր կնքել: Այս մասին հայտարարել է ԱԳՆ Մերձավոր Արեւելքի եւ խաղաղության գործընթացի բաժնի պետ Էլիավ Բենջամինը, հայտնում է Times of Israel-ը: Նրա խոսքով՝ Իսրայելը շարունակում է Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի հետ պաշտոնական հարաբերություններ հաստատելու ջանքերը՝ անցած տարի ԱՄՆ միջնորդությամբ մի շարք գործարքներից հետո: «Մենք խոսում ենք տարածաշրջանի գրեթե բոլոր երկրների հետ՝ Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում»,- ասել է Բենջամինը: «Նրանցից յուրաքանչյուրը պետք է որոշի, թե երբ է ճիշտ ժամանակը եւ ինչպես դա անել: Մենք խոսում ենք բոլորի, այդ թվում՝ Օմանի հետ... մենք շարունակում ենք համագործակցությունը»: Օմանը վաղուց դիրքավորվել է որպես այն երկրներից մեկը, որը կարող է պոտենցիալ դիվանագիտական հարաբերություններ հաստատել հրեական պետության հետ: 2018-ին Օմանը ընդունեց այն ժամանակվա վարչապետ Բենիամին Նեթանյահուին եւ նաեւ անցյալ տարի հայտարարվելու հաջորդ օրն իր աջակցությունը հայտնեց Իսրայելի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ հարաբերությունների կարգավորման համաձայնագրին եւ արագ ողջունեց Իսրայելի կապերը Բահրեյնի հետ: Սակայն վերջին ամիսներին Մասկատը բազմիցս հայտարարել է, որ չի կարգավորի Իսրայելի հետ հարաբերությունները, քանի դեռ պաղեստինցիներին չի տրվել սեփական պետություն: Բենջամինը նշել է, որ Իսրայելը պաշտոնական առաքելություն է ունեցել Մասկատում, որը բացվել է Օսլոյի համաձայնագրերի ստորագրումից հետո: Նա նաեւ ասել է, որ Իսրայելը դեռեւս մասնակցում է Օմանի, Հորդանանի եւ տարածաշրջանի այլ երկրների հետ ջրային համագործակցության բազմակողմ նախագծում: Սակայ ն դիվանագետը խոստովանել է, որ Օմանում եւ այլուր ներքին գործոնները նույնպես դեր են խաղում Աբրահամյան համաձայնագրերի ընդլայնման տեմպերի եւ միջոցների հարցում: Օմանում անցյալ տարի ղեկավարության փոփոխություն տեղի ունեցավ, ինչը որոշ չափով թուլացրեց իրավիճակը կարգավորելու նոր համաձայնագրերի հույսերը: Հայթամ բին Թարիքը Օմանի սուլթան դարձավ հունվարին՝ Կաբուս բին Սաիդի մահից հետո, որը մեծ դեր ունեցավ հրեական պետության հետ Մասկատի հարաբերությունների ջերմացման գործում: Վերլուծաբանները նշում են, որ նոր սուլթանի համար, որը դեռ աշխատում է իր լեգիտիմության ամրապնդման ուղղությամբ, ավելի դժվար է լինելու պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու մասին վիճելի որոշումը կայացնել:
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58