Բառապաշարը, որը հատուկ է քաղաքացի Փաշինյանին, ոչ միայն հարիր չէ պաշտոնյայի համար, այլ ընդհանրապես դուրս է էթիկայի նորմերից. իրավական առումով դա ամբողջապես խախտում է իրավական մի քանի նորմեր՝ ընդհուպ պաշտոնական դիրքրի չարաշահում, հրահանգում եւ անկախության ու անաչառության սկզբունքների ամբողջական ոտնահարում: Նման կարծիք NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով կառավարության այսօրվա նիստում վարչապետի կողմից կեղծ պատվաստումներ անողներին ձերբակալելու, կալանավորելու վերաբերյալ իրավապահ մարմինների ղեկավարներին տրված հրամաններին: Ալավերդյանը պնդում է՝ որեւէ մեկը պետական որեւէ մարմնի, որը իրավական կամ դատաիրավական գործերով է զբաղվում, չի կարող հրահանգներ տալ, այնինչ դա տեղի է ունենում: «Քաղաքական առումով դա անթաքույց փորձ է միապետության ամենատգեղ ձեւերը Հայաստան ներմուծելու համար: Անկախությունից ի վեր ժողովրդի եւ քաղաքացիական հասարակության ակտիվ մասը պայքարել է, որ մենք գնանք իրավական պետության կայացման ճանապարհով, եւ այդ ամենը հիմա ոտնատակ է արվում, ընդ որում՝ ցուցադրաբար՝ ուղղակի հակադրվելով թե՛ միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին եւ թե՛ ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին»,- նկատեց Ալավերդյանը: Անդրադառնալով հարցին, թե որքանով է իրավաչափ պատվաստվելու կամ ամիսը երկու անգամ ՊՇՌ վճարովի հետազոտություն անցնելու կառավարության որոշումը, Ալավերդյանը նկատեց՝ պատվաստումը չպետք է պարտադրվի: «Նախորդ տարվա հանրաքվեի քարոզարշավից սկսած՝ իշխանության հակասական վերաբերմունքը որեւէ հարգանք ու վստահություն իրենց ասածի եւ արածի հանդեպ չի ներշնչում: Պարզվեց, որ այդ պատվաստումն ու թեստավորումն այնպիսի բիզնեսի են վերածվել, որը պատիվ չի բերում պետությանն ու իշխանություններին: Պարտադիր եւ ստիպողական պատվաստումները բացարձակապես տարբեր բաներ են, եթե մարդը պատվաստվում է, բայց հոգեբանորեն համոզված չէ, որ դա պետք է անել, այդ դեպքում պատվաստումը ոչ միայն կարող է չօգնել, այլ նաեւ, գուցե, վնասվի: Պատվաստումը ոչ թե պետք է պարտադրվի, այլ խրախուսվի, պետք է մարդկանց մղեն դրան, հասարակությունն այնքան վստահություն պետք է տածի համավարակի դեմ պայքարի ոլորտում իշխանության կատարած քայլերի նկատմամբ, որ ինքնակամ գնա եւ պատվաստվի: Ափսոսում եմ, որ այս իշխանությունը կառավարումը պատկերացնում է միայն պատժամիջոցների, ճնշումների եւ պարտադրանքի ձեւով»- նկատեց Ալավերդյանը: NEWS.am-ն ավելի հայտնել էր, որ Առողջապահության նախարարությունը քննարկում է չպատվաստված, բայց կորոնավիրուսով վարակված քաղաքացիների բուժումը վճարովի դարձնելու հարցը: Ալավերդյանի համոզմամբ՝ սա անօգնական իշխանության հայտարարություն է: «Նրանք հասկացել են, որ որեւէ վստահություն չունեն հասարակության կողմից այդ հարցում: Չի կարելի առեւտուրի վերածել պետական գործունեությունը, ոչ միայն իրավական, այլեւ բարոյական խնդիրներ են այստեղ առաջանում՝ ի՞նչ սպառնալիքներով են իշխանությունները հանդես գալիս: Ամեն ինչը չէ, որ արվում է նույն Առողջապահության նախարարության կողմից»,- շեշտեց Ալավերդյանը:
18:26
18:04
17:52
17:45
17:43
17:36
17:26
17:12
17:03
16:39
16:15
15:54
15:44
15:36
15:15
14:45
14:21
14:03
11:45
11:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27