«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կհիշեք՝ նախորդ տարի ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության կողմից աուդիտ չէր անցել։ Պարզվում է՝ այս գործընթացի շուրջ դեռ առարկայական տեղաշարժ չկա: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՔԱԿ-ի ու Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության հետ հանդիպումը կկայանա հաջորդ տարվա փետրվարին: Այս մասին մեզ հետ զրույցում փոխանցեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի թռիչքային պիտանիության վարչության պետ Կարեն Գյուրջյանը: «Մենք հարցազրույց ունեցանք իրենց հետ, եւ հետո իրենք իրենց կայքում գրեցին, որ առաջընթաց կա: Հաջորդ հանդիպումը 2022 թվականի փետրվար ամսին է: Այդ գործընթացը բավականաչափ երկար է. սկզբից վեր են հանվում հիմնապատճառները, թե որոնք են եղել, որ այդ թերությունները արձանագրվել են, հետո կազմվում է ծրագիր՝ ինչպես ենք մենք դուրս գալու այդ վիճակից, ինչպես ենք այդ թերությունները վերացնելու, ժամանակացույցն ենք կառուցում, թե ինչպես պետք է դա անենք, ու իրականացվում է դրանց վերացումը: Ապա համաձայնեցնում ենք իրենց հետ»,- պարզաբանեց Գյուրջյանը՝ նկատելով, որ թերությունները վերացվել են: Տեղեկացնենք, որ աուդիտը ներառում է ամեն ինչ` սկսած ինքնաթիռի անիվների մաշվածությունից, վերջացրած օդաչուների պատրաստվածության մակարդակը ստուգելով։ Իսկ EASA-ի մասնագետները կոմիտեում նախորդ տարվա փետրվարին էին աուդիտ իրականացրել, ինչի արդյունքում մի շարք թերություններ էին հայտնաբերել, որոնք գերազանցել են 50 էջը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
19:21
18:03
17:32
12:45
12:28
12:04
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03