ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ենթադրել է, թե հազարավոր հայիթցի ներգաղթյալներ, որոնք, ինչպես տեղեկացվում է, գալիս են դեպի ԱՄՆ եւ Մեքսիկայի սահման, հիվանդ են ՁԻԱՀ-ով։
«Հարյուր հազարավոր մարդիկ են գալիս Հայիթիից»,- ասել է Թրամփը Fox News-ին։ «Հայիթիում ՁԻԱՀ-ի հետ կապված մեծ խնդիր կա։ Հարյուր հազարավոր մարդիկ գալիս են մեր երկիր, եւ եթե դուք վիճակագրությունը նայեք, եթե նայեք թվերը, եթե պարզապես նայեք, թե ինչ է տեղի ունենում Հայիթիում, դա հսկայական խնդիր է ՁԻԱՀ-ի հետ կապված։ Այդ մարդկանցից շատերը, հավանաբար, հիվանդ են ՁԻԱՀ-ով, եւ նրանք գալիս են մեր երկիր, եւ մենք ոչինչ չենք անում այդ առումով։ Մենք բոլորին թույլ ենք տալիս գալ։ Դա նման է մեր երկրի մահը ցանկանալուն»։
Միավորված Ազգերի Կազմակերպության ՄԻԱՎ/ՁԻԱՀ Միավորված ծրագրի գնահատականներով՝ 150 000 հայիթցի ապրում է վիրուսով, որը ՁԻԱՀ է առաջացնում։ Սակայն ընդունված է կարծել, թե նրանցից շատերը, ովքեր գալիս են ԱՄՆ եւ Մեքսիկայի սահման, ծագումով Հարավային Ամերիկայի երկրներից են, որոնք հեռացել են Հայիթիից 2010թ. հունվարի կործանարար երկրաշարժից հետո։
Անցած ամսվա վերջին Պանամայի արտաքին գործերի նախարարը ենթադրել էր, թե 60 000 ներգաղթյալ, որոնցից շատերը ծագումով Հայիթիից են, ուղղվում են դեպի հարավարեւմտյան սահման։ Այս հայտարարությունը Էրիկա Մուինն արել էր այն բանից մի քանի օր հետո, երբ Բայդենի վարչակազմը ազատ էր թողել հազարավոր ներգաղթյալների Տեխասի նահանգի Դել Ռիո կամրջի տակի ժամանակավոր ճամբարից։ Նրանցից մոտ 5000-ը հետ է ուղարկվել Հայիթի սահմանապահ իշխանությունների կողմից։
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58