Նախկին վարչապետ, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանն առաջարկում է, որ անշարժ գույքի հարկ պետք է վճարի ինչպես քաղաքացին, այնպես էլ հիմնարկը՝ ԱԺ-ն, նախարարությունները և այլն:
«Ասում եք բյուջեի միջոցները չեն բավարարում, ես էլ ձեզ ասում եմ, այդտեղ բյուջեի միջոցների կարիք չկա, ինչքան կա, այնքան կծախսի: Բայց դրանից հետո ԱԺ նախագահ Գալուստ Գրիգորիչ Սահակյանը, ում ես հարգում եմ, կմտածի նրա մասին, որ ավելորդ շենք չպահի: Ես լրջագույն առաջարկ եմ անում, դուք թեթև ձևով ցրում եք»,- ԱԺ-ում «Հարկային օրենսգրքի» նախագծի քննարկմանը՝ դիմելով հիմնական զեկուցող, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանին, ասաց Բագրատյանը:
«Այո՛, ասել ենք, որ կիսում ենք այդ տեսակետը, որ բոլորը հարկվեն, և նշել ենք, որ դա իրականացնելու ենք առաջիկայում»,- պատասխանեց Միրումյանը և նշեց, թե ինչու հիմա պատրաստ չեն, որովհետև գույքահարկը պետք է համայնքային բյուջեները վճարեն, ինչն էլ նշանակում է, որ պետք է համայնքային բյուջեներին գումար հատկացվի:
Արդեն ելույթի ժամանակ, Բագրատյանն անդրադարձավ սահմանին Ավելացված արժեքի հարկին, որն առաջարկում էր բացառել: «Եթե պահում եք՝ մտածեք Ղրզստանը և Ղազախստանը՝ 13% է, իսկ ՀՀ-ն` 20: Փոխադարձ առևտրում նշանակություն ունի ԱԱՀ-ն և բերում է ռեսուրսների վերաբաշխման»,- ասաց նա:
Բագրատյանը նշեց, որ չի տիրապետում, թե ինչքան է վերաբաշխումը, որովհետև թվերին չի տիրապետում:
«Նշանակեք ինձ ձեզ մոտ մեկ շաբաթով գոնե վարչության պետ, հետո դուրս կգամ, որ հնարավորություն ունենամ այդ թվերը հաշվելու: Հետո որ դիտողություն ենք անում, ասում եք՝ հիմնավորված չէ, հիմնավորված է… թիվ գրեք եղբայր, ես երեխա չեմ, որ արհամարհում եք խոսքս»,- ասաց նա:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47