Խաղողագործների հիմնախնդիրը լուծելու համար պետք է վերամշակողը կարողանա մրցակցային գնով դուրս գալ շուկա, իսկ դրա համար իրեն պետք է գյուղմթերքն էժան լինի, իսկ որպեսզի գյուղմթերքն էժան լինի, ապա գյուղացին պետք է գտնի ցածր ինքնարժեքով գյուղմթերք աճեցնելու ձև:
Այս մասին այսօր հայտարարեց գյուղատնտեսության նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանը, ով այսօր այցելել է Աղավնաձոր՝ հանդիպելու մթերված խաղողի գումարը պահանջող գյուղացիների հետ, որոնք հիշեցնենք, 7 օր ժամանակ էին տվել կառավարությանը՝ խնդիրները լուծելու համար:
«Խնդրում եմ, ճանապարհ մի փակեք, մենք գիտենք ամեն ինչ, դրանով հարց չեք լուծելու։ Ես ոչ մեկին չեմ խնդրելու՝ ո՛չ գործարաններին եմ խնդրելու, որ մթերեն, բայց օրենքը պահելու եմ: Չեմ խնդրելու եմ որևիցէ մեկին, որ ինչ-որ բան անի, դա բիզնես է։ Գործարանը կգա, կասի՝ ես պատրաստ եմ գնել էս գնով, դուք պետք է գաք համաձայնության, ընտրություն անեք՝ խաղողը թողնեք այգում, որ փչանա՞, թե՞ ինչ-որ ելք գտնեք այս վիճակում։ Այսօր պետությունում չկա այդ փողը, որ տանք ու թանկ մթերք առնենք»,-ասաց նախարարը:
Հիշեցնենք, որ աղավնաձորցիները տևական ժամանակ է՝ բողոքում են մթերված խաղողի դիմաց գումար չստանալուց։ «Վեդի Ալկո» ընկերությունը նրանց 140 միլիոն դրամից ավելի գումար է պարտք, սակայն մթերող ընկերության սեփականատեր, նախկին ԱԺ պատգամավոր Մանվել Եղիազարյանը հայտնել էր, որ զգուշացրել են կառավարությանը շրջանառու միջոցներ չունենալու մասին, սակայն նախկին կառավարությունը հորդորել էր իրականացնել մթերումը:
Իսկ նախքան այդ աղավնաձորցիներն ի նշան բողոքի փակել էի Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը, դասադուլ հայտարարել, ինչպես նաև՝ «ընտրադուլ»՝ արձանագրելով, որ իրենց խնդրին լուծում չտալու դեպքում հոկտեմբերի 2-ին համայնքի ղեկավարի ընտրություններին չեն մասնակցելու։
Քննարկմանը ներկա գյուղացիներից մեկը նկատեց, որ նախարարի ակնարկը, թե իրենց ինչ-որ ձեռնարկատեր է դրդում դիմել բողոքի ծայրահեղ միջոցների, տեղին չէ, քանի որ ելք չտեսնելով նման հուսահատ քայլերի են դիմում:
Իգնատի Առաքելյանն էլ հավաստիացրեց, թե անպայման «նայելու» են՝ որքան «արենի» խաղող է մթերվել, որքան՝ «Արենի» գինի արտադրվել և նկատեց՝ «հերիք է, որ գյուղացիները ջերմուկի շշով գինի վաճառեն մայրուղու վրա, թող իրենք անեն շշալցումը»:
Գյուղատնտեսության նորանշանակ նախարարը նաև ասաց, որ իրենց ուշադրությունը լինելու է «Հայկական կոնյակ» անվանման պահպանման վրա: «Որ ոչ թե լցնեն ինչ ուզեն, վրան գրեն՝ հայկական կոնյակ»,-ասաց նա:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47