Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում նոր սկանդալ է հասունացել, որի արձագանքները հասել են Հայաստան, Սփյուռքի տարբեր կառույցներ, ինչպես նաև Պաղեստինյան իշխանություններին: Խոսքը Երուսաղեմի հայոց պատրիարքության մի հողակտորի մասին է, որը վերջերս պատրիարքը վարձակալության է տվել Ավստրալիայից ժամանած հրեա գործարարի:
Երուսաղեմի պատրիարքությունում մեր աղբյուրը որոշ մանրամասներ է հայտնել այս պատմության մասին: Ըստ այդմ, 99 տարով այս վարձակալությունը հաստատել են Երուսաղեմի պատրիարք Նուրհան պատրիարք Մանուկյանը, պատրիարքարանի անշարժ գույքի բաժնի տնօրեն հայր Պարետ Երեցյանը և պատրիարքարանի լուսարարապետ Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանը, որոնք պատրիարքարանի ութ հոգուց բաղկացած Սուրբ Սինոդի (Տնօրեն ժողով) փոքրամասնությունն են: Այս համաձայնագիրը ստորագրվել է առանց Հայոց պատրիարքարանի ամբողջական Սուրբ Սինոդի կամ Սրբոց Յակովբեանց եղբայրության հաստատման, ինչը ենթադրում է, որ գործարքն անօրինական է:
Պատրիարքարանը մեկ մլն դոլար կանխավճար է ստացել գործարարից, իսկ ամբողջ գործարքի արժեքը հայտնի չէ:
Ավստրալացի գործարարը նախատեսում է այդ կալվածքի վրա, որը Երևանի Հանրապետության հրապարակի կեսի չափ է, կառուցել յոթ աստղանի շքեղ հյուրանոց, և հյուրանոցի տարեկան եկամտի մի մասը փոխանցվելու է պատրիարքարանին: Նման երկարաժամկետ վարձակալությունը շատերին ստիպում է ենթադրել, որ պատրիարքարանը երբեք չի վերստանալու այդ կալվածքը, թեև գործարքը կնքողները պնդում են, որ ավստրալացի գործարարը վարձակալության ավարտից հետո պարտավոր է կալվածքը վերադարձնել պատրիարքարանին՝ դրա վրա կառուցված թանկարժեք հյուրանոցի հետ միասին: Ըստ էության, ոչ ոք 99 տարի հետո ողջ չի լինելու, որպեսզի տեսնի՝ հայկական այդ կալվածքը հետ վերադարձվե՞ց, թե ոչ:
Վիճարկվող կալվածքը կոչվում է «Կովերի պարտեզ», որը գտնվում է պատմական Սիոն լեռան վրա, Երուսաղեմի հայկական թաղամասի հարավարևմտյան անկյունում:
«Լրագրի» աղբյուրը նշում է, որ պայմանագիրը կնքվել է 3 ամիս առաջ՝ հուլիսին, որով Երուսաղեմում հայկական թաղամասի այդ հողատարածքը տրվել է հրեա գործարարի:
«Ըստ Երուսաղեմի պատրիարքարանի կանոնադրության՝ 25 տարուց ավելի որևէ հողատարածք չի կարող տրվել վարձակալության, իսկ եթե տրվում է հողատարածք, այդ որոշումը պետք է վավերացվի Հայոց պատրիարքարանի ամբողջական Սուրբ Սինոդի կամ Սրբոց Յակովբեանց եղբայրության ժողովի կողմից: Իսկ իրականում այս պայմանագիրը ոչ մեկին չի ներկայացվել, այն տեսել են միայն Նուրհան պատրիարքը և Պատրիարքարանի անշարժ գույքի բաժնի պարետ Բարեթ Երեցյանը: Հենց իրենք էլ ստորագրել են պայմանագիրը: Այսինքն Սինոդը չի հավաքվել, որ այս հարցը քննարկի, հետևաբար, այս պայմանագիրն անօրինական է և կնքվել է գաղտնի:
Վերջերս բավականին աղմուկ բարձրացրեց պաղեստինյան ինքնավարության իշխանությունը, որն արդեն նամակով դիմել է Ամենայն հայոց կաթողիկոսին, որպեսզի միջամտի այս պատմությանը և կանգնեցնի գործարքը, քանի որ հայկական գույքի վարձակալությունը հրեա գործարարի կողմից պաղեստիցները դիտում են որպես Իսրայելի ներկայության ընդլայնում», ասաց մեր աղբյուրը:
Նա նաև հավելեց, որ այս հարցով դիմել են սփյուռքի կառույցներին, որոնք իրենց թերթերում լուսաբանեցին այս խնդիրը, դժբախտաբար հայաստանյան մամուլը այս հարցը չի քննարկել և որևէ տեղեկություն չի հրապարակել:
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55