Հոկտեմբերի 7-11-ը Աբովյանում անց է կացվում ‹‹Աբովյանի Ամենամյա Թատերական Փառատոն ››-ը, որն իրականացվում է Աբովյանի համայնքապետարանի և ՀՀ Թատերական Գործիչների Միության համագործակցմամբ: Փառատոնն այս տարի նշեց իր 5-ամյակը, իսկ Աբովյանի Դրամատիկական Թատրոնի հիմնադրման՝ 41-ամյակը: Բացման արարողությանը ներկա էին Աբովյանի փոխքաղաքապետերը, ՀՀ թատերական գործիչների միության նախագահը, դերասաններ,արվեստի գործիչներ և քաղաքացիներ: Թատերական փառատոնի ընթացքում Աբովյանում հանդես են գալիս Երևանի և ՀՀ տարբեր մարզերից ժամանած թատերախմբեր: Մուտքն ազատ է: Մինչ փառատոնի բուն բացումը սկսելը ներկաները հոտնկայս 1 րոպե լռությամբ հարգեցին 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակը: Ապա դիտեցին թատրոնի հիմնադրման օրվանից մինչ այսօր թատրոնի անցած ուղին պատմող ֆիլմ: Շնորհավորական և ողջունի խոսքով հանդես եկան Հակոբ Ղազանչյանը, Աբովյանի համայնքապետարանի կրթության և մշակույթի բաժնի պետ՝ Մարիա Բաղդասարյանը, Աբովյանի Դրամատիկական Թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ Արմեն Սարգսյանը և փառատոնի համակարգող՝ Անի Կարապետյանը: Փառատոնի գաղափարը Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանի և Հակոբ Ղազանչյանինն է: Փառատոնն ի սկզբանե ստեղծվել է, որպեսզի համայնքային մշակութային կյանքն ակտիվանա, ինչպես նաև քաղաքացիները հնարավորություն ունենան անվճար տեսնելու ՀՀ լավագույն ներկայացումները: Փառատոնի առաջին ներկայացումը Հ. Պարոնյանի անվան թատրոնինն էր, «Մոլորվածները» ըստ Նիլ Սայմոնի «Յոնքերսում մոլորվածները» դրամայի։ Բեմադրությունը՝ Հակոբ Ղազանչյանի։ Մինչև փառատոնի վերջը հանդես են գալու՝ ՀՀ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Մնջախաղի պետական թատրոնը, Երիտասարդական թատրոնը, Աբովյանի դրամատիկական թատրոնը և Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը:
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55