Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պաշտպանության նախկին նախարար, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Վաղարշակ Հարությունյանին համարում է պրոֆեսիոնալ անձնավորություն և չի բացառում նրա թեկնածությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում:
«Հոկտեմբերին կլինի ՀԱՊԿ գագաթաժողովը, և պարոն Բորդյուժան կհայտարարի ՀԱՊԿ ապագա քարտուղարի անունը: Ինչ վերաբերում է Վաղարշակ Հարությունյանին, իմ անձնական տեսակետն է, որ նա պրոֆեսիոնալ անձնավորություն է և շատ մեծ գործունեություն է ծավալել թե՛ մեր պետական անվտանգության, թե՛ բանակաշինության համար: Իսկ կնշանակվի, թե ոչ՝ հոկտեմբերին կիմանանք»,-այսօր Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց Շարմազանովը:
Նշենք, որ մամուլում այսօր տեղեկություն կա, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում քննարկվում է նաև պաշտպանության նախկին նախարար, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը: Ընդ որում՝ նրան նշանակելու առաջարկը եղել է ռուսական կողմից, և Ռուսաստանը հենց նրան է տեսնում այդ պաշտոնում:
Վաղարշակ Հարությունյանը հայտնի է իր պրոռուսական կեցվածքով և հայտարարություններով: Օրինակ՝ Ռուսաստանի հետ համատեղ ՀՕՊ համաձայնագրի առթիվ նա հայտարարել էր, որ պետք է շնորհակալ լինենք ռուսներից:
Tert.am-ի հարցին, թե ճի՞շտ է, որ նրա թեկնածությունն առաջարկել է հենց ռուսական կողմը, և ռուսական կողմն է ուզում, որ նա դառնա ՀԱՊԿ քարտուղար, ՀՀԿ խոսնակն ասաց. «Քանի որ ՀԱՊԿ-ում նախագահությունը Հայաստանինն է ռոտացիոն սկզբունքով, ապա յուրաքանչյուր պետություն ինքն է ներկայացնում իր թեկնածուին»։
ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնում, մամուլի տեղեկություններով, քննարկվում է նաև Արկադի Ղուկասյանի ու ԱԱԽ քարտուղար Արմեն Գևորգյանի թեկնածությունը:
Tert.am
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55