ԵՄ-ն կարող է կորցնել ունակությունը լինել լիիրավ խաղացող համաշխարհային ասպարեզում՝ վերածվելով համաշխարհային քաղաքականության օբյեկտի, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության գործերով գերագույն հանձնակատար Ժողեփ Բորելը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրա գնահատմամբ՝ աշխարհում կա երկու միտում, որոնք ավելի շատ են ազդում եվրոպական գործերին: Նախ ԱՄՆ-ի ու դրա դաշնակիցների ջանքերն են՝ ուղղված Չինաստանի դեմ: Որպես օրինակ՝ Բորելը նշել է Վաշինգտոնի, Լոնդոնի ու Կանբերայի AUKUS պաշտպանական պակտի ձեւավորումը, որի արդյունքում Ֆրանսիայի փոխարեն մատակարարումներն այժմ ապահովելու է ԱՄՆ-ն:
Այնուհետեւ բազմաբեւեռ դինամիկան է, որի դեպքում այնպիսի խաղացողներ, ինչպես Ռուսաստանն է, ձգտում են ընդլայնել մանեւրելու տարածությունն ու ազդեցության ոլորտը, շարունակել է Բորելը: Նրա կարծիքով՝ այդպիսի գործողություններն ընկճում են Եվրամիության արժեքներն ու շահերը, ինչպես դա տեղի է ունեցել Սիրիայում, Լիբիայում ու Մալիում:
Որպեսզի ԵՄ-ն չվերածվի գլոբալ քաղաքականության օբյեկտի, Բորելը կոչ է անում միության առաջնորդներին սատարել ԵՄ սեփական զինված ուժերն ու պարզել դրանց կիրառման հստակ պայմանները, որպեսզի այդ ուժերը կարողանան մրցակցել ՆԱՏՕ-ի հետ:
Բորելը հաստատել է, որ համաշխարհային քաղաքականության նկատմամբ ԵՄ ռազմավարական մոտեցումն ու դրա իրացման հիմնական ուղիները կձեւավորվեն «ԵՄ ռազմավարական ուղեցույց» հայեցակարգում, որը կներկայացվի նոյեմբերին, իսկ հաստատումը սպասվում է 2022 թվականի մարտին:
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58