ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը 2021թ. սեպտեմբերին նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ կազմել է 8.9%: Ըստ հրապարակված տվյալների՝ 2021թ. սեպտեմբերին 2020թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 15.4% գնաճ: Բանջարեղենի գները դիտարկվող ժամանակահատվածում արձանագրել է 64.5% գնաճ, իսկ 2021թ. օգոստոսի համեմատ՝ 5.9% գնանկում: Վիճակագրական կոմիտեն հայտնում է, որ բանջարեղենը սպառողական զամբյուղում ունենալով 8.35% տեսակարար կշիռ՝ վերջին մեկ ամսվա ընթացքում նպաստել է սպառողական գների ընդհանուր մակարդակի նվազմանը 0.5 տոկոսային կետով: Ըստ աղբյուրի՝ յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2021թ. սեպտեմբերին 2020թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 27.1% գնաճ, այդ թվում՝ 55.1% արևածաղկի բուսական յուղի գնաճը: Մսամթերքը գրանցել է 9.0% գնաճ, մասնանվորապես՝ այդ ապրանքատեսակից խոզի միսը թանկացել 40.2%-ով: Հացի և ալյուրի գները աճել են համապատասխանաբար 9.8%-ով և 6.7%-ով: Կաթնամթերք, պանրի և ձվի ապրանքախումբի գները աճել են 10.0%-ով: Ընդորում՝ միայն ձուն 2021թ. սեպտեմբերին 2020թ. սեպտեմբերի համեմատ թանկացել է 27.4%-ով: Հաղորդագրության մեջ ասվում է, որ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում գրանցվել է 31.1% գնաճ: Ոչ պարենային ապրանքների գներն, ըստ Վիճակագրական կոմիտեի, 2021թ. սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գրանցվել են 9.9% աճ: Դիտարկվող ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 43.1% և 42.6% գնաճ: Ամենաքիչ՝1.6% գնաճն արձանագրվել է ծառայությունների ոլորտում: «2021թ. սեպտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 488.1 դրամ, ինչը 0.3%-ով բարձր է 2020թ. սեպտեմբերի համապատասխան ցուցանիշից (486.7 դրամ)»,-ասվում է հաղորդագրության մեջ:
22:22
21:21
18:42
18:11
17:48
17:33
14:49
14:27
14:02
13:45
13:19
13:03
12:44
12:17
12:09
11:48
11:23
11:04
10:45
10:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47