Աշխարհի հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) խոշորագույն վաճառող Կատարը հայտարարել է, որ չի կարող իջեցնել էներգակիրների գները՝ բրիտանական արտադրողների այն հայտարարությունների ֆոնին, թե գների աճի դեպքում իրենք կարող են ստիպված լինել դադարեցնել արտադրությունը:
Կորոնավիրուսի պատճառով կարանտինի մեղմացումից հետո տնտեսական ակտիվության վերականգնումը բացահայտել է բնական գազի եւ վառելիքի այլ պաշարների անբավարարությունը, ինչը որոշ երկրներում հանգեցրել է էլեկտրաէներգիայի անջատման, հայտնում է Reuters-ը:
Ոլորտի ղեկավարներն ու կառավարությունները ստիպված են ավելի շատ վճարել էներգիայի համար եւ վերադառնալ ածուխին ու նավթին՝ առավել աղտոտող հանածո վառելիքի տեսակներին: Քանի որ որոշ արտադրողներ անցել են նավթի այրմանը, երկուշաբթի հում նավթի ֆյուչերսների գինը բարձրացել է ավելի քան 2 դոլարով՝ մեկ բարելի դիմաց, եւ վերլուծաբանները կանխատեսում են, որ գները բարձր կմնան:
ՀԲԳ-ի գները, որոնք համավարակի պայմաններում ընկել են ռեկորդային ցածր մակարդակի, այս տարի աճել են մինչեւ ռեկորդային բարձր ցուցանիշներ:
«Մենք սպառված ենք, քանի որ մեր բոլոր հաճախորդներին տվել ենք իրենց անհրաժեշտ քանակը»,- ասել է Կատարի էներգետիկայի նախարար Սաադ Ալ Քաաբին: «Ես դժգոհ եմ գազի բարձր գներից»:
Ամբողջ աշխարհում գները ճնշում են գործադրում կառավարությունների եւ արդյունաբերության վրա: Մեծ Բրիտանիայի պողպատագործները հայտարարել են, որ հնարավոր է ստիպված լինեն փակել արտադրությունը: Կիրակի օրը կառավարությունը հայտնել է, որ միջոցներ է մշակում էներգետիկ ոլորտներին աջակցելու համար, սակայն հրաժարվել է ասել, թե ինչ միջոցներ են քննարկվում:
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58