Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում ընթացող դատական նիստում Հայաստանի նախկին փոխվարչապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդեց վերացնել Գևորգյանի սահմանային տեղաշարժի սահմանափակումներն ընդհանրապես կամ առնվազն 2021 թ․-ի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում՝ թույլատրելով նրան բացակայել Հայաստանից։
Պաշտպանը տեղեկացրել է, որ դեկտեմբերի 1-ին Մոսկվայում նախատեսված է ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հանձնաժողովի լիագումար նիստը, որին, որպես հանձնաժողովի անդամ, պետք է մասնակցի Արմեն Գևորգյանը։ Պաշտպանը դատարանին ներկայացրեց նաև համապատասխան արձանագրության թարգմանությունը։
Պաշտպանական կողմի մյուս ներկայացուցիչները միացան միջնորդությանը, իսկ մեղադրող դատախազ Պետրոսյանն առարկեց՝ նշելով, որ տվյալ խափանման միջոցի կիրառման հիմքերը դեռևս առկա են։ Նրա խոսքով, Արմեն Գևորգյանը կարող է մասնակցել այդ նիստին առցանց եղանակով։
Դատավոր Աննա Դանիբեկյանը հարկ չհամարեց անդրադառնալ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի սահմանային տեղաշարժի արգելքը վերացնելու միջնորդությանը։
Դանիբեկյանը նշեց, որ այդ հարցը նախորդ դատական նիստին արդեն քննարկվել է։ Դանիբեկյանը մերժեց նաև պաշտպան Լուսինե Սահակյանի միջնորդությունը, որով նա խնդրում էր թույլ տալ Գևորգյանին 2021 թ․-ի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում բացակայել երկրից։ Դատավորը գտել է, որ Գևորգյանը կարող է այդ նիստին առցանց մասնակցել։
Նշենք, որ դեկտեմբերի 1-ին Մոսկվայում նախատեսված է ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հանձնաժողովի լիագումար նիստը, որին, որպես հանձնաժողովի անդամ, պետք է մասնակցի Արմեն Գևորգյանը։
12:38
12:27
12:23
12:07
11:52
11:34
11:21
11:04
10:48
10:23
10:09
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
23:16
23:12
22:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23