«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանը մի շարք համայնքներում համայնքապետերի ժամանակավոր պաշտոնակատարներ է նշանակել` ի կատարումն «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի 2021թ․ հոկտեմբերի 6-ին ուժի մեջ մտած փոփոխությունների: Իմաստը հասկանալի է` լծակները վերցնել նախկին համայնքապետերի ձեռքից, որպեսզի ընտրությունների ժամանակ նրանք չկարողանան դրանք օգտագործել:
Եվ հակառակը` լծակները տալ այն անձանց ձեռքը, ովքեր կաշխատեն բացառապես «Քաղպայմանագրի» թեկնածուի եւ ցուցակի օգտին:
Հունիսի 20-ի ընտրություններից հասկանալի դարձավ, որ վարչական ռեսուրսն է ամեն ինչ որոշողը, եւ անգամ պատերազմում պարտված ու մեծաթիվ զոհերի պատճառ դարձած իշխանությունները կարող են հաղթել, եթե վարչական ռեսուրսն իրենք են տնօրինում: Սակայն ԺՊ-ների ցանկում ուշագրավ նշանակումներ կան:
Ջերմուկում, օրինակ, նշանակվել է Վահագն Արսենյանը` ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, «Ջերմուկ գրուպի» սեփականատեր Աշոտ Արսենյանի որդին։ Ուշագրավ է, որ Բադեն-Բադենը քարոզչական դրոշակ դարձրած Նիկոլ Փաշինյանի հույսը ՀՀԿ-ական երբեմնի ամենակարկառուն գործարարներից մեկն է, ով, որպես կանոն, ուղեկցում էր Սերժ Սարգսյանին Բադեն Բադեն կատարած ուղեւորությունների ժամանակ եւ հոգում նրա ծախսերը։ Ավելին՝ 2019-ին Վահագն Արսենյանի՝ զինծառայությունից ազատվելու հիմքով քրեական գործ էր հարուցվել՝ Քրօր․ 327 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հանգամանքներով՝ փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով զինծառայությունից խուսափելու փաստի առթիվ:
Իսկ Վանաձորում քաղաքապետի ԺՊ է նշանակվել ատամնաբույժ Վանիկ Օհանյանը, որը նախկին ատամնաբույժ մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ընկերն է: Գյումրիում էլ տեղապահ է նշանակվել գործող մարզպետի սանիկը` Ալբերտ Մարգարյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
11:21
11:03
10:50
10:34
10:15
10:00
17:08
16:55
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03