Չկա մի երկիր, չկա մի պառլամենտ, որտեղ իշխանությունը կարող է ընդունել ընդդիմության բոլոր առաջարկները. ԱԺ-ում Հարկային օրենսգրքի քննարկմանն ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ ի պատասխան այն դիտարկումների, թե իրենց առաջարկությունների մի մասն ընդունվել է, մի մասը՝ ոչ:
«Նորմալ է դա, հակառակ դեպքում ընդդիմությունը կլինի իշխանություն, իշխանությունն՝ ընդդիմություն»,-ասաց նա:
Այն դիտարկմանը, թե չլսեցին որևէ ՀՀԿ-ականի ելույթ՝ հասկանալու համար արդյոք ՀՀԿ-ն սատարում է այս նախագծին, թե ոչ, ԱԺ փոխնախագահը շեշտեց՝ առաջին ընթերցումից հետո ՀՀԿ-ն Հարկային օրենսգիրքն ակտիվ քննարկել է գործարարների, հանրության ներկայացուցիչների, Կառավարության ու ՀԿ-ների հետ:
«Առաջինից երկրորդ ընթերցման ռեժիմով ԱԺ 14 պատգամավոր ներկայացրել է Հարկային օրենսգրքի վերաբերյալ առաջարկներ, որոնցից 10 ՀՀԿ ներկայացուցիչներ: Այսինքն՝ նշել, թե ՀՀԿ-ն ակտիվ չի աշխատում կամ չի սատարում Հարկային օրենսգրքին, նույնն է թե ասել, Արաքսը թափվում է Սև ծով: Մենք ամենաակտիվն ենք աշխատել, այսօր էլ առավոտյան ժամը 10-ից խմբակցությունը քննարկել է այս հարցը»,-ասաց նա:
Շարմազանովը հայտարարեց, թե իրենք սատարում են նախագծին, բացի այդ ունեցել և ունեն մտահոգություններ, բայց աշխատելով գործընկերների հետ, այդ թվում՝ ընդդիմադիր, լսել են հանրության առաջարկները, որոնք ներառվել են երկրորդ ընթերցման մեջ:
Նա շեշտեց, որ 2 նախագծերի միջև ահռելի տարբերություն կա, ու երկրորդ ընթերցման համար ներկայացված նախագիծը լի է բարեփոխումներով:
«Մեր խնդիրն է՝ ունենալ այնպիսի Հարկային օրենսգիրք, այնպիսի ճկուն համակարգ, որը Հայաստանը կտանի ոչ թե դեպի ցնցումներ, այլ դեպի կայուն զարգացում»,-եզրափակեց Շարմազանովը:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47