ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 28-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամ Ֆրանսուա Ռոշբլուանին:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից։
Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրին խորհրդարանում, բարձր է գնահատել երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները:
ԱԺ նախագահը կարևորել է բարեկամական խմբերի արդյունավետ գործունեությունն ու մեծ ներդրումը միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում:
Խորհրդարանի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Ֆրանսուա Ռոշբլուանին՝ միջազգային հարթակներում Հայաստանի շահերը պաշտպանելու և մշտապես Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կողքին լինելու համար:
Խոսելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին, Գալուստ Սահակյանը նշել է, որ Ֆրանսիայի կողմից 2001թ. ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքը կատարյալ կդառնա, եթե ուղեկցվի Ցեղասպանության ժխտման համար պատասխանատվություն սահմանող օրենքով: ՀՀ Ազգային ժողովի նախագահը հույս է հայտնել, որ Ֆրանսիայի խորհրդարանը հետևողական կլինի նոր օրինագծի ներկայացման և ընդունման հարցում՝ հաշվի առնելով նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հանձնառությունը:
Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամ Ֆրանսուա Ռոշբլուանը, շնորհակալություն հայտնելով ՀՀ ԱԺ նախագահին ջերմ ընդունելության համար, գոհունակությամբ է ընդգծել այն հանգամանքը, որ ինքն այստեղ է գտնվում Հայաստանի և Ղարաբաղի անկախության 25-ամյակը տոնելու օրերին: Ֆրանսուա Ռոշբլուանը նշել է, որ ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսին ևս մասնակցել է, և նա՝ որպես Հայաստանի բարեկամ, գոհունակությամբ փաստել է, որ նախորդ հինգ տարիների ընթացքում ՀՀ բանակի սպառազինությունը զգալի ավելացել Է:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին՝ ֆրանսիացի խորհրդարանականը հույս է հայտնել, որ չնայած առկա դժվարություններին՝ Ֆրանսիայի Սենատը կընդունի օրենք, որը կամբողջացնի Հայոց ցեղասպանության ճանաչումն ու կքրեականացնի ժխտումը:
Խոսելով ապրիլյան քառօրյա պատերազմի մասին՝ ֆրանսիացի խորհրդարանականը հույս է հայտնել, որ այլևս երբեք չեն կրկնվի նման դեպքեր: Նա նշել է, որ ինքն արդեն 13-րդ անգամ է այցելում Լեռնային Ղարաբաղ. ապրիլյան իրադարձություններից հետո եղել է Թալիշում և Մատաղիսում, տեղում ծանոթացել իրավիճակին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են մեր երկրում իրականացված սահմանադրական բարեփոխումներին, գալիք խորհրդարանական ընտրություններին, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47