ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արսեն Ավագյանը նշանակվել է Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում տեղադրված հրամանագրից: https://www.president.am/hy/decrees/item/5437/
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.
Արսեն ԱՎԱԳՅԱՆԻՆ նշանակել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թեհրան)»,- ասված է հրամանագրում։
Արսեն Ավագյանը պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, թուրքագետ: 1989 - 1994 թթ. սովորել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետում, 1994 - 1996 թթ. ԵՊՀ ասպիրանտուրայում, 1996 - 1998 թթ. ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայում: ԱԳՆ համակարգում աշխատում է 1994թ-ից, զբաղեցրել է կցորդի, երրորդ քարտուղարի, Թուրքիայի բաժնի պետի, քաղաքական պլանավորման վարչության խորհրդականի, Իրանում ՀՀ դեսպանության խորհրդականի եւ ժամանակավոր հավատարմատարի պաշտոնները: Երկու անգամ՝ 2001-2005թթ. եւ 2015-2019թթ. Ավագյանը եղել է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ ներկայացուցիչը, 2019 թ. հունվարից զբաղեցնում էր ԱԳՆ Սահմանակից երկրների վարչության պետի պաշտոնը:
Ավելի վաղ ՀՀ նախագահի հրամանագրով Արտաշես Թումանյանը հետ էր կանչվել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
12:03
11:43
11:25
11:13
10:48
10:26
10:04
00:00
00:00
23:01
22:56
21:48
21:21
18:25
18:05
17:36
17:13
16:54
16:27
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44