Այս որոշմանը չհետևող աշխատակիցները չեն կարող աշխատանքի ներկայանալ, և նման պարագայում գործատուն իրավունք կունենա խզելու աշխատանքային պայմանագիրը, քանի որ գործատուի նկատմամբ կարող են տույժեր և տուգանքներ կիրառվել որոշմանը չհետևելու համար: Այս որոշումը վերաբերում է բոլոր տնտեսվարող կազմակերպություններին:
Բացառություն են՝
✅ կորոնավիրուսային հիվանդության դեմ ամբողջական կամ մեկ դեղաչափ պատվաստվածները,
✅ բացարձակ հակացուցում ունեցող աշխատակիցները,
✅ հղիները:
Գործատուն պարտավոր է վարել հատուկ գրանցամատյան, որի մասին մանրամասն ներկայացված է առողջապահության նախարարի 17–Ն հրամանում։
Թեմայի շուրջ նկատառում-գրառում է կատարել իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը.
«Վաղվանից գործատուներն ունեն հաշվառման մատյան վարելու պարտավորություն, որտեղ պետք է հաշվառեն պատվաստված կամ ՊՇՌ տեստ հանձնած աշխատողների տվյալները։
Եթե գործատուն նախարարի հրամանով սահմանված ձևի մատյանը վարում է ու նշանակել է պատասխանատու, ապա նրան ՈՐԵՎԷ ՄԵԿԸ տուգանելու իրավունք չունի։
Այո, նախարարի հրամանով գործատուն պարտավոր է վարել մատյանը սահմանված ձևով, բայց բովանդակության համար տուգանվել ՉԻ ԿԱՐՈՂ։
Դիցուք, եթե դուք վարում եք այդ մատյանը և աշխատողի անվան մոտ չեք նշում տեստի բացասական պատասխանի կամ պատվաստված լինելու մասին, ապա ձեր հանդեպ կազմված վարչական ակտը առոչինչ է։ Այդպիսին է նախարարի հրամանով գործատուների վրա դրված պարտավորությունը։
Վարում եք մատյանը՝ նշանակում է կատարում եք հրամանի պահանջները»,-գրել է Հայրապետյանը:
Նշենք, որ COVID-19-ի տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոններում կատարված փոփոխությունների համաձայն՝ հեռավար եղանակով աշխատողը յուրաքանչյուր անգամ աշխատավայր ներկայանալիս ներկայացնում է ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, եթե նախորդը ներկայացնելու պահից անցել է 14 օր։
Հայաստանում այս պահին առկա են «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ», «Սինովակ» և «Մոդեռնա» պատվաստանյութերը:
Նշենք, որ նոյեմբերի 1-ից կոնկրետ պատվաստանյութի համար դեղաչափերի միջև սահմանված ինտերվալի առավելագույն ժամկետից ավելի ժամանակահատվածի դեպքում երկրորդ դեղաչափը չստացած և բացարձակ հակացուցում չունեցող աշխատողները պետք է ներկայացնեն ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ։
Արմինե Բրսոյան
09:18
09:01
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15