Արա Թարվերդյանն իր դիմումի համաձայն ազատվել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից: Այս մասին հայտարարություն է զետեղվել ՊՈԱԿ-ի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում:
«Հիմք ընդունելով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի ս.թ. հուլիսի 14-ի՝ աշխատանքից ազատվելու մասին դիմումը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վ. Դումանյանի հրամանով՝ ս.թ. հոկտեմբերի 14-ից Ա. Թարվերդյանն ազատվել է ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից»,-ասվում է հաղորդագրության մեջ:
«Արա Թարվերդյանին ճանաչում եմ 2017 թվականից, երբ ես Հայաստանի Զբոսաշրջության հիմնադրամի տնօրենն էի, մենք շատ սերտ համագործակցում էինք։ Թարվերդյանին ճանաչել եմ որպես իր գործի հանդեպ պատասխանատու, պրոֆեսիոնալ կառավարիչ։ Պատկերացնելով այս կառույցի ռազմավարական նշանակությունը՝ պատկերացնում եմ նաև, թե անցած տարիների ընթացքում ինչ մտավոր ներուժ է դրվել այս գործն առաջ տանելու համար։ Թարվերդյանի կենսագրությունը չի սկսվել այս պաշտոնավարմամբ և, վստահ եմ, որ չի ավարտվում պաշտոնավարման դադարեցմամբ։ Ուզում եմ ԿԳՄՍ նախարարության անունից շնորհակալություն հայտնել այս տարիների աշխատանքի համար, որովհետև գրանցվել են լուրջ ձեռքբերումներ, արդյունքներ, և մաղթել հաջողություններ հետագա գործունեության ընթացքում»,- իր խոսքում, մասնավորապես, ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։
Թարվերդյանը ևս շնորհակալություն է հայտնել նախարարության գործընկերներին, որոնց հետ աշխատել է իր պաշտոնավարման ընթացքում։ Կազմակերպության ղեկավարն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել ՊՈԱԿ-ի անձնակազմին՝ արգելոց-թանգարանների, մարզային ծառայությունների և մյուս գործընկերներին, ովքեր իր բնորոշմամբ՝ իրենց գործի նվիրյալներն են։
«Կազմակերպության գործունեությունն անխափան է համավարակի, 44-օրյա պատերազմի ընթացքում։ Վստահ եմ, որ այդպես կլինի նաև ցանկացած իրավիճակում», - ասել է Արա Թարվերդյանը։
23:16
23:12
22:33
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02