Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները տարաբնույթ օպերատիվ-հետախուզական ու քրեադատավարական միջոցառումների արդյունքում ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ հերթական տվյալները ստացան, որոնք իրացրին՝ համագործակցելով Շենգավիթի բաժնի ծառայողների հետ։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հոկտեմբերի 1-ին նախ հայտնաբերեցին Արտաշատում բնակվող 35-ամյա տղամարդու, որը Երևանի Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկից բերման ենթարկվեց Շենգավիթի բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մեթամֆետամին։ Նույն օրը նույն կասկածանքով, «BMW» մակնիշի մեքենայով հանդերձ, Արաբկիր վարչական շրջանից Շենգավիթի բաժին բերման ենթարկվեց 53-ամյա տղամարդ։ Նրա, ինչպես և մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվեցին մարիխուանա, մեթամֆետամին ու դանակ։ Հոկտեմբերի 1-ին՝ արդեն երեկոյան, Շենգավիթի բաժին բերման ենթարկվեց 22-ամյա աղջիկ, որի խուզարկությամբ ևս մեթամֆետամին հայտնաբերվեց։ Ըստ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների տվյալների՝ բերման ենթարկվածները թմրամիջոցները ձեռք էին բերել Երևանում բնակվող 39-ամյա մի տղամարդուց։ Հետագա միջոցառումներով այդ տվյալները հաստատվեցին։ 39-ամյա տղամարդը ևս հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Շենգավիթի բաժին։
Նրա մեքենայի խուզարկությամբ մեթամֆետամին հայտնաբերվեց։ 39-ամյա տղամարդը նախ ձերբակալվեց, ապա նրան մեղադրանք առաջադրվեց։ Նա կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55