ARM | RUS |

Իմ գործունեությունը բարեգործություն չէ, այլ ծառայություն է Հայաստանին, Ռուսաստանին և հայ-ռուսական հարաբերություններին. Մհեր Ավետիսյան

15.10.21 | 12:27

«Ռուսական գրքի տուն» կենտրոն. բացառիկ գրախանութ Երևանի կենտրոնում

Այսուհետ Երևանում կգործի իր ձևաչափի մեջ բացառիկ <<Ռուսական գրքի տուն>> կենտրոնը, որը պարզապես գրախանութ չէ, այլ տարբեր միջոցառումների անցկացման հարթակ:
Հայաստանի <<Ռուսական գրքի տունը>> դեռևս առաջինն է , որին տրված է հնարավորություն օգտվել ՌԴ նախագահի գրադարանի ավելի քան 500 հազար անվանում հասարակական և հումանիտար գիտությունների էլեկտրոնային ֆոնդերից:

Հատկանշական է, որ բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին գրողներ, հասարակական գործիչներ, քաղաքագետներ, ՌԴ-ից ժամանած հատուկ հյուրեր: Միջոցառումը լուսաբանել են 30-ից ավելի լրատվամիջոցներ:
Կենտրոնը բացվել է Ռուսաստանի գործարար Մհեր Ավետիսյանի աջակցությամբ։

«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է Ռուսաստանի գործարար, Հայաստանում «Ռուսական գրքի տուն» կենտրոնի ստեղծման աջակից Մհեր Ավետիսյանը:

-Պարո՛ն Ավետիսյան, նախ շնորհավորում եմ Ձեզ «Ռուսական գրքի տուն» կենտրոնի բացման առթիվ և ուզում եմ հարցնել, ինչո՞ւ որոշեցիք նման նախաձեռնություն իրականացնել և ինչո՞ւ այսօր:


-Այդ որոշումը կայացվել է իմ և իմ թիմի կողմից: Իսկ թե ինչու այսօր, ապա պատասխանը շատ պարզ է՝ պարզապես հիմա է ստեղծվել նման հնարավորություն, եթե նախկինում այն ընձեռվեր, ապա հաստատ այդ առիթը բաց չէինք թողնի:
Ես կարծում եմ՝ մշակույթն ի զորու է առավելագույնս մտերմացնել հայ և ռուս ժողովուրդների հարաբերությունները, որոնք ինձ համար անգնահատելի են: Այդ հարաբերությունների շնորհիվ՝ մեր ազգը կարող է ապրել բարեկեցիկ և անվտանգ: Ես դեմ չեմ, որ մենք և մեր ապագա սերունդները շփվեն տարբեր ազգերի հետ, բայց մենք պետք է ունենանք ուղղվածություն: Դարեր շարունակ մեր պապերն իրենց հայացքն ուղղել են դեպի Ռուսաստանը, մեր երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամություն է եղել: Եվ որպեսզի այն շարունակվի, երկու եղբայրական ժողովուրդները պետք է կարողանան խոսել իրար հետ միևնույն լեզվով: Ու քանի որ ՀՀ բնակչության թիվը չի հասնում մի քանի հարյուր միլիոնի, հայոց լեզուն չի կարող դառնալ միջազգային լեզու, ապա առաջին հերթին մենք պետք է սովորենք ռուսաց լեզուն, կարդանք ռուս գրականություն և պատմություն: Այլապես մենք չենք կարող ունենալ ճիշտ վերաբերմունք ռուս ժողովրդի և Ռուսաստանի նկատմամբ:


-Ի՞նչ ծրագրեր է իրականացնելու <<Ռուսական գրքի տունը>> Հայաստանում:


-<<Ռուսական գրքի տունը>> ակտիվորեն իրականացնելու է ռուսաց լեզվի, ռուսական մշակույթի, գրականության պրոպագանդա: Մենք պետք է իրականացնենք տարբեր ծրագրեր հիմնականում դպրոցահասակ երեխաների, ուսանողների շրջանում, որպեսզի վերջիններս ձգտում ունենան ուսումնասիրելու ռուսաց լեզուն, գրականությունն ու մշակույթը, ծանոթանալու մեր ընդհանուր պատմությանը և արժեհամակարգին:
<<Ռուսական գրքի տունը>> տարբեր միջոցառումների հարթակ է լինելու: Կարող եմ նշել մի քանի միջոցառումներ, որոնք առաջիկայում իրականացվելու են: Առաջին ծրագիրը կոչվում է <<Մտածող սերունդ>>: Դրա շրջանակներում հայտարարվելու է մրցույթ դպրոցականների շրջանում: Հաղթող են ճանաչվելու մի քանի 10-յակ երեխաներ, իսկ հաղթողների առաջին եռյակը արժանանալու է հատուկ մրցանակների:
<<Մտածող սերունդ>> անվանումը պատահական չի ընտրված. ես կարծում եմ, որ մենք ունենք հիանալի սերունդ, մեզանից շատ ավելի խելացի, զարգացած ու ինտելեկտուալ, որը ասելիք ունի աշխարհին:
Երկրորդ ծրագիրը կոչվելու է <<Կազմակերպված սերունդ>>: Այս անվանումը ևս պատահական չի ընտրված. մենք կարծում ենք, որ կազմակերպված սերունդ ունենալու դեպքում կարող ենք կառուցել հզոր հայրենիք:


-Ձեր նախաձեռնությամբ Ռուսաստանից ժամանած արտիստների խումբը Հայաստանում բեմադրեց Լև Տոլստոյի <<Պատերազմ և խաղաղություն>> ներկայացումը, ինչո՞ւ ընտրվեց հենց այդ ներկայացումը:


-Այդ ներկայացումը Հայաստան բերելով՝ մենք ևս մեկ քայլ կատարեցինք Հայաստանի հանրությանը ռուսական մշակույթին ծանոթացնելու և ռուսական մշակութային օրակարգի մեջ ներգրավելու ուղղությամբ: Իսկ թե ինչու <<Պատերազմ և խաղաղություն>> ներկայացումը, կարծում եմ՝ պատճառը պարզ է. քանի որ պատերազմը նոր է ավարտվել, և Հայաստանում գրեթե բոլոր հարթակներում քննարկվում է պատերազմ, թե խաղաղություն դիլեման, ու այսօր փաստացի հայ ժողովուրդը կանգնած է այդ դիլեմայի առջև:
Գլոբալ առումով՝ նման քայլեր մեր կողմից շատ են արվելու:


-Ինչպե՞ս ընդունվեց, ինչպիսի՞ գնահատականների արժանացավ <<Պատերազմ և խաղաղություն>> ներկայացումը:


-Գնահատականները դրական էին, բայց ես կարծում եմ, որ Հայաստանում մեծ անելիք կա, մեծ բաց կա ռուսական մշակույթը ներկայացնելու առումով:


-Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ, ինչպե՞ս է այդ բացը առաջացել:


-Այդ հարցին ճիշտ կլինի պատասխանեն ՀՀ ներկա և նախկին ղեկավարները, թե ինչու է Խորհրդային միության փլուզումից հետո Հայաստանում թուլացել ռուսաց լեզվի, ռուսականության նկատմամբ հետաքրքրությունը: Ես՝ որպես հայ մարդ, ամեն ինչ անելու եմ այդ բացը լրացնելու համար:


-Ինչո՞ւ եք այդքան կարևորում Ռուսաստանի դերը հայերիս կյանքում:


-Այդ հարցը բազմաշերտ է, բազմակողմանի, բայց ես մի հռետորական հարցով պատասխանեմ Ձեզ. ինչո՞ւ են կարևոր երկու եղբոր անգին հարաբերությունները, նույն տրամաբանության մեջ ես գնահատում եմ հայ-ռուսական եղբայրական հարաբերությունները: Ես՝ որպես Ռուսաստանում ապրող հայ գործարար, ամեն օր աշխատում եմ թե՛ ի նպաստ Հայաստանի և թե՛ ի նպաստ Ռուսաստանի: Երբ Ռուսաստանի դեմ Արևմուտքից սանկցիա են կիրառում, ես դա համարում եմ սանկցիա Հայաստանի դեմ, երբ թուլացնում են Ռուսաստանը, ես համարում եմ, որ թուլացնում են Հայաստանը: Ինձ համար Հայաստանը և Ռուսաստանը մեկ օրգանիզմ են. եթե Ռուսաստանին ցավեցնում են, ուրեմն՝ պետք է ցավ ապրի նաև Հայաստանը, եթե Հայաստանին են ցավեցնում, ապա պետք է ցավ ապրի նաև Ռուսաստանը: Բայց որպեսզի այդպես լինի, պետք է երկու ժողովուրդներն իրար լավ ճանաչեն և իրար լավ ճանաչելով՝ միասին ապրելու ցանկություն ունենան: Հակառակ պարագայում եթե մենք թույլ տանք, որ փչացնեն հայ-ռուսական հարաբերությունները, և Հայաստանում հակառուսականություն պրոպագանդվի, ուղղակի Հայաստանի անվտանգությունը դրվելու է կասկածի տակ:


-Կա՞ն համագործակցության ծրագրեր ռուսական կողմի հետ:


-Ւհարկե, կան բազմաթիվ ծրագրեր, որոնք նշանակալի դերակատարում կունենան երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում: Հատկանշական է, որ ծրագրեր են իրականացվելու նաև ռուսական հարթակներում: Ռուսական կողմը իր աջակցությունն է ցուցաբերելու հայ գրականությունն և մշակույթը ՌԴ-ում ներկայացնելու գործում: Արդեն իսկ առաջարկել են բացել <<Հայ գրքի տուն>> Մոսկվայում: Թեև պետք է նշեմ, որ հայկական մշակույթի կենտրոնները ՌԴ-ում շատ-շատ են, դրանք մեկը չեն, երկուսը չեն, եթե սկսեմ թվարկել, կզարմանաք, այլ հարց է, որ շատ քիչ են գովազդվում, ներկայացվում հանրությանը և գուցե հենց դա է պատճառներից մեկը, որ Հայաստանում կան ոչ ճիշտ պատկերացումներ հայ-ռուսական հարաբերությունների մասին: Իսկ Հայաստանում ռուսական կենտրոններ, կարելի է ասել, չկան, ինչը շատ ցավալի է:


-Պարո՛ն Ավետիսյան, Դուք Ձեզ բարերար համարո՞ւմ եք:


-Ես ինձ բարերար չեմ համարում, ես բարերար համարում եմ Ռուսաստանի Դաշնությանը, որը հայ մարդուն հնարավորություններ է տալիս աշխատել Ռուսաստանում, զբաղվել բիզնեսով ու հարստանալ: Իսկ այն, ինչ ես արել եմ և անելու եմ Հայաստանի և հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման համար, իմ պարտքն եմ համարում իմ երկու հայրենիքների նկատմամբ: Այո՛, հայրենիքների, որովհետև Ռուսաստանը ևս ես համարում եմ իմ հայրենիքը, և ես ուզում եմ, որ հայ ժողովրդի գիտակցության մեջ նույնպես ամրապնդվի այն գաղափարը, որ Հայաստանը և Ռուսաստանը միասնական են, որ մեր երազանքները, նպատակները, անվտանգության գոտիները փոխկապակցված են: Ես ինձ բարերար չեմ համարում, որովհետև իմ գործունեությունը բարեգործություն չէ, այլ ծառայություն է Հայաստանին, Ռուսաստանին և հայ-ռուսական հարաբերություններին:


-Արդյոք ռուս ժողովուրդը հայերին բարեկամ համարո՞ւմ է:


-Նրանք ոչ թե մեզ համարում են բարեկամ, այլ ապրում են մեզ հետ որպես բարեկամ ժողովուրդ. մեր բարեկամությունը շատ ավելի բարձր արժեքների վրա է հիմնված: Հնարավոր չէ գտնել մեկ ազգ, որն այդքան ներկայացված լինի Ռուսաստանի բոլոր օղակներում, ինչպես հայը: Այնպես, ինչպես ռուս ազգը գնահատում և արժևորում է հայ ազգին, ուրիշ որևէ ազգի չի գնահատում: Հայ և ռուս ժողովուրդների միջև առկա է յուրահատուկ կապ, հարաբերություն, սեր, որը դարերի քննություն է անցել: Եվ երբ մենք փորձել ենք անտեսել ռուս ազգին, միշտ տուժել ենք դրանից: Մենք պետք է ճշմարտության հետ հաշվի նստենք, և երբ սկսենք այդպես ապրել, այդ օրվանից որևէ խնդիր չենք ունենա:


-Ըստ Ձեզ՝ ո՞րն է պատճառը, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները պատշաճ մակարդակի վրա չեն:


-Ես քաղաքական գործիչ չեմ, բայց իմ տպավորությամբ՝ պատճառներից մեկն այն է, որ Հայաստանի իշխանությունները տարիներ շարունակ թույլ են տվել, որ օտարերկրյա և հատկապես Արևմտյան կազմակերպությունները Հայաստանում գրանտային ծրագրեր իրականացնեն, մեզանում հակառուսականություն սերմանեն: Եվ այսօր էլ դա շարունակվում է: Կարծում եմ, որ մենք ազգովի ոչ թե խոսքով, այլ գործով պետք է պայքարենք հայ-ռուսական հարաբերությունների զարգացման համար՝ հիմքում ունենալով այն գաղափարը, որ այդ հարաբերություններն անգին են մեզ համար:


-Պարո՛ն Ավետիսյան, Դուք առաջին հերթին գործարար եք, պատրաստվո՞ւմ եք արդյոք Հայաստանում ներդրումներ կատարել կամ գուցե արե՞լ եք արդեն:


-Այո՛, ես գործարար եմ, բիզնեսով եմ զբաղվում Ռուսաստանում և Հայաստանում: Տասնյակ միլիոնավոր դոլլարների ներդրում արդեն իսկ կատարել եմ Հայաստանում և առաջիկայում ևս պատրաստվում եմ նման ծրագրեր իրականացնել: Բայց որքան էլ ներդրումները տնտեսության զարգացման կարևոր գործիքներից մեկն են համարվում, եկեք դրանք չներկայացնենք որպես լավություն կամ բարեգործություն մեր երկրին ու ժողովրդին, ինչը հաճախ նկատում ենք այսօր: Ուզում եմ շեշտել, որ յուրաքանչյուր գործարար նախ և առաջ ներդրում է կատարում իր բիզնես շահերից ելնելով և չի կարելի այդ ամենին պաթոս հաղորդել: Եվս մեկ անգամ նշեմ՝ մեր ազգը պետք է հաշվի նստի իրականության հետ, զերծ մնա PR մոտեցումներից և արևմտյան կեղծ ժպիտներից:
Այլ հարց է, որ իրականացվեն շահույթ չհետապնդող ծրագրեր կրթության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում: Օրինակ՝ <<Ռուսական գրքի տունը>> մի հետաքրքիր ծրագիր է իրականացնելու. այն դպրոցները, որոնց շրջանավարտները անվճար հիմունքներով կընդունվեն ռուսաստանյան համալսարաններից որևէ մեկը, կարժանանան շատ մեծ պարգևավճարների:
Այո՛, ես պատրաստվում եմ ներդրում անել և ներդրում ունենալ նոր սերնդի ապագայի կերտման գործում:


-Ցանկություն չունե՞ք ապագայում ներգրավվելու քաղաքական գործընթացներում, որովհետև մշակույթն ու տնտեսությունն իրենց տեղն ունեն, բայց փաստացի որոշումները կայացվում են քաղաքական մակարդակում:

-Ես այս պահին քաղաքականությամբ զբաղվելու որոշում չունեմ, բայց հայ-ռուսական հարաբերությունների զարգացման համար պատրաստ եմ ներգրավվել ցանկացած հարթակում, եթե դա կօգնի իմ երկրի շահերին, հայ և ռուս ժողովուրդների բարեկամությանը:


-Որպես գործարար՝ ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի տնտեսական վիճակը պատերազմից հետո:


-Այո՛, իհարկե, պարտությունը ցավալի է, կորուստները ցավալի են, բայց մենք պետք է չհուսահատվենք և մեր գործողություններով նաև ներշնչենք Հայաստանում ապրողներին չհեռանալ Հայաստանից, շարունակել ապրել, արարել Հայաստանում: Աշխարհում կան բազմաթիվ պարտված պետություններ, որոնք այսօր համաշխարհային տնտեսությունում մեծ դերակատարում ունեն, դրանից ելնելով՝ ես կուզենայի մի քիչ այլ կերպ վերաբերվեինք մեր պարտությանը, քանի որ պարտվելը նույնպես մշակույթ է, ընդունենք այն ու դասեր քաղենք դրանից, բայց փակենք պարտության էջը՝ բացելով հաղթանակներինը: Հայ ազգն ունի այդ հնարավորությունը, գենն ու հզորությունը: Հայ ազգը շատ մեծեր է տվել աշխարհին, և ես համոզված եմ, որ մենք ունենալու ենք նորանոր հաղթանակներ:

-Հետաքրքրություն նկատո՞ւմ եք գործարարների շրջանում Հայաստանում ներդրումներ կատարելու առումով:


-Ես շփվում եմ տարբեր գործարարների հետ, ավելին՝ Ռուսաստան Դաշնության ներդրումային գործակալության ղեկավարն եմ: Այդ գործակալության միջոցով են բազմաթիվ ներդրումներ արվում Ռուսաստանի Դաշնությունում: Եվ իհարկե, շփվում եմ նաև աշխարհում հայտնի գործարարների հետ: Ես նպատակ եմ դրել իմ առջև նրանցից մի քանիսի հետ համատեղ բիզնեսներ ստեղծել Հայաստանում: Այժմ բանակցություններ են ընթանում նրանց հետ: Նշեմ, որ ներդրումները լինելու են IT, կրթական և այլ ոլորտներում: Ինչպես նաև հոկտեմբեր ամսին տեղի է ունենալու հայ-ռուսական միջտարածաշրջանային տնտեսական ֆորում, որը նույնպես կնպաստի ներդրումների ներգրավմանը:


-Ինչպիսի՞ կոչով կցանկանայիք դիմել հայ գործարարներին:


-Ես ինձ չեմ համարում այն մարդը, ով պետք է կոչերով հանդես գա, պարզապես որպես հայ մարդ՝ խնդրում եմ Հայաստանից դուրս ապրող բոլոր հայ գործարարներին՝ կատարե՛ք ներդրումներ Հայաստանում:


-Բայց, միևնույնն է, պատերազմից հետո մեր ժողովրդի մեջ հարց է առաջանում՝ ինչու Ռուսաստանը շուտ չկանգնեցրեց պատերազմը և թույլ տվեց, որ այդքան զոհ ունենանք:


-Կրկին չմտնելով քաղաքական մանրամասնությունների մեջ՝ կարող եմ ասել միայն մեկ բան՝ առաջիկայում կազմակերպվելիք քննարկում-ֆորումների ժամանակ մասնագետների կողմից կտրվեն այդ բոլոր հարցերի պատասխանները: Կարծում եմ՝ դրանից հետո նման ընկալումներ չեն լինի մեզանում, քանի որ դրանք ևս արհեստածին են, ուղղորդվում են Արևմուտքից և այդ ամենի հետևանքով է, որ մեր հասարակության որոշակի շերտերի մոտ ձևավորվել են թյուր կարծիքներ, եզրահանգումներ, որոնք վտանգում են մեր երեխաների ապագան: Ես պնդում եմ, որ Հայաստանի ժողովուրդը պետք է հաշվի նստի իրականության հետ և ընդունի ճշմարտությունը:

Возможно, это изображение (2 человека и люди сидят)

Нет описания.


-Եվ վերջում՝ ինչպիսի՞արժեք է Հայաստանը Ձեզ համար:


-Հայաստանի Հանրապետությունը բարձրագույն արժեք է, սրբություն յուրաքանչյուր հայ մարդու համար: Հայաստանը ես եմ, Դուք եք, մեր ծնողներն ու երեխաները... կարծում եմ՝ այն բառերով նկարագրել հնարավոր չէ:

Հարցազրույցը՝ Սուսաննա Թամազյանի



Գարեգին Բ–ի գահակալության 26 տարիների ընթացքում կարգալույծ է հռչակվել 101 հոգևորական. Մայր Աթոռ

Գարեգին Բ–ի գահակալության 26 տարիների ընթացքում կարգալույծ է հռչակվել 101 հոգևորական. Մայր...

15:57

Խամենեին Իրանի բնակիչներին միասնության կոչ է արել բողոքների ֆոնին

Խամենեին Իրանի բնակիչներին միասնության կոչ է արել բողոքների...

15:36

Իրանի խնդրով նկատելի հակասություններ կան ԱՄՆ-ի և Իսրայելի միջև, ի տարբերություն Թրամփի՝ Իսրայելը ցանկանում է հասնել իշխանափոխության. իրանագետ

Իրանի խնդրով նկատելի հակասություններ կան ԱՄՆ-ի և Իսրայելի միջև, ի տարբերություն Թրամփի՝ Իսրայելը...

15:27

Կարեն Շաքարյանը զրկվել է «Արցախի հերոս» կոչումից

Կարեն Շաքարյանը զրկվել է «Արցախի հերոս» կոչումից

15:12

ՍԱՏՄ պահանջով կատարվում է NAN-ի որոշ խմբաքանակների հետկանչ

ՍԱՏՄ պահանջով կատարվում է NAN-ի որոշ խմբաքանակների...

14:06

Ուղիղ. Դատարանը քննում է Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցի հարցը

Ուղիղ. Դատարանը քննում է Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցի...

13:39

Առողջապահության նախկին նախարարը մերժում է իր գործողությունների քննադատությունը կորոնավիրուսի շրջանում

Առողջապահության նախկին նախարարը մերժում է իր գործողությունների քննադատությունը կորոնավիրուսի...

13:18

Աննա Վարդապետյանը պաշտոնանկ է արել Միքայել Սրբազանի գործով դատախազին

Աննա Վարդապետյանը պաշտոնանկ է արել Միքայել Սրբազանի գործով...

13:02

Ինչո՞ւ են հետաձգել Երևան ՋԷԿ-ի և ԲԷՑ-ի ֆինանսական վարկային պարտավորությունների փակումը. Ղազինյան (Տեսանյութ)

Ինչո՞ւ են հետաձգել Երևան ՋԷԿ-ի և ԲԷՑ-ի ֆինանսական վարկային պարտավորությունների փակումը. Ղազինյան...

12:47

Լարսը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լարսը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

12:24

Տոնական օրերին հայտնաբերվել է ոչ սթափ 417 վարորդ, արձանագրվել է 810 պատահար

Տոնական օրերին հայտնաբերվել է ոչ սթափ 417 վարորդ, արձանագրվել է 810...

12:09

ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին. Ռոմանոս Պետրոսյան

ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին. Ռոմանոս...

11:42

Հունվարի 9-ից Հայաստանը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, առանձին շրջաններում սպասվում է ձյուն

Հունվարի 9-ից Հայաստանը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում,...

11:26

ԱՊՀ գլխավոր քարտուղարը խոսել է ընդհանուր միգրացիոն տարածքի հայեցակարգի մասին

ԱՊՀ գլխավոր քարտուղարը խոսել է ընդհանուր միգրացիոն տարածքի հայեցակարգի...

11:17

Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանը կնոջը ձեռագիր նամակ է ուղարկել

Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանը կնոջը ձեռագիր նամակ է...

10:53

Մեր երկրի ամենասուր խնդիրը մեկ հոգու ձեռքում ամբողջ իշխանության կուտակումն է. Հովհաննիսյան

Մեր երկրի ամենասուր խնդիրը մեկ հոգու ձեռքում ամբողջ իշխանության կուտակումն է....

10:42

Նավթամթերք վաճառող ընկերություններն աշխատում են գների իջեցման ուղղությամբ. Պապոյան

Նավթամթերք վաճառող ընկերություններն աշխատում են գների իջեցման ուղղությամբ....

10:23

«Ամերիկացիները հանուն Արցախի» կազմակերպությունը միջնորդագիր է ներկայացրել Դավիթ Բաբայանին ազատելու համար

«Ամերիկացիները հանուն Արցախի» կազմակերպությունը միջնորդագիր է ներկայացրել Դավիթ Բաբայանին...

10:08

ԱԺ խոսնակը չի բացահայտել` որտեղից տվյալները, թե ՀՀ–ն վերահսկում է 110ք/կմ Ադրբեջանի տարածք

ԱԺ խոսնակը չի բացահայտել` որտեղից տվյալները, թե ՀՀ–ն վերահսկում է 110ք/կմ Ադրբեջանի...

09:45

Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

09:28

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55