Բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը հայտնել է, որ Թուրքիան Սիրիայում նոր ռազմական գործողության է պատրաստվում, գրում է ermenihaber-ը։ Բրիտանական գործակալությունը տեղեկությունը փոխանցել է՝ հղում անելով 2 թուրք բարձրաստիճան պաշտոնյաների խոսքերին: Թուրք պաշտոնյաները, որոնց անունները չեն հրապարակվել, հայտնել են, որ եթե ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ բանակցություններում հաջողություն չգրանցվի, ապա Թուրքիան Սիրիայի հյուսիսում ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քրդական ուժերի դեմ ավելի ծավալուն միջամտության կդիմի: Որպես հավանական ռազմական գործողության ուղղություն նշվել է Թել Ռըֆաթ շրջանը: Ըստ «Reuters»-ի աղբյուրի՝ թեև թուրքական ռազմական միջամտության ժամկետը և պլանը դեռ հայտնի չեն, սակայն արդեն իսկ Թուրքիայի ԶՈՒ-ն և Ազգային հետախուզական կազմակերպությունը (MİT) սկսել են նախապատրաստական աշխատանքները: Թուրք պաշտոնյաներից մեկն էլ հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս հարցը քննարկելու է ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հետ: Ընդ որում՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հարցը քննարկվելու է հոկտեմբերի վերջին Հռոմում կայանալիք G-20 վեհաժողովի շրջանակներում նախատեսվող երկկողմ հանդիպման ընթացքում: Ըստ թուրք պաշտոնյայի, եթե Բայդենի և Պուտինի հետ բանակցություններն արդյունք չտան և քրդերը Սիրիայի հյուսիսային որոշ շրջաններից 30կմ հետ չքաշվեն, ապա Թուրքիայի ռազմական օպերացիան անխուսափելի կլինի: Նշենք, որ Թուրքիան Սիրիայում գործող քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (PYD) և նրա ռազմական թև համարվող «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները» (YPG) համարում է «ահաբեկչական կազմակերպություն» և «Քուրդիսատանի բանվորական կուսակցության» (PKK) ճյուղերից մեկը: Հիշեցնենք, որ Սիրիայում նոր հնարավոր ռազմական գործողություն սկսելու մասին ակնարկել էին նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
16:43
16:19
16:03
15:48
15:23
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
14:53
14:46
14:33
14:15
14:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03