Արցախի Հարավ գյուղի մոտակայքում մոտ 40 րոպե առաջ ադրբեջանական զինված ուժերը մի քանի կրակոց են արձակել, բայց կրակահերթ չի եղել՝ մենահատ կրակոցներ են գրանցվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: «Այդ պահին գյուղում մառախուղ է եղել եւ չի երեւացել՝ որ կողմից է կրակել հակառակորդը, բայց գյուղի ուղղությամբ չեն եղել կրակոցները, ամենայն հավանականությամբ՝ գյուղին հարող դիրքերի հատվածում»,- նշեց Ստեփանյանը: Արցախի ՄԻՊ-ը հայտնեց նաեւ, որ երեկ ադրբեջանական հարձակման հետեւանքով վիրավորված զինծառայողների առողջական վիճակում փոփոխություն չկա՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: «Երբ առավոտյան այցելեցի վիրավոր զինծառայողներին, նրանց առողջական վիճակը կայուն էր՝ որեւէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Նրանցից 4-ին այսօր պետք է Երեւան տեղափոխեին, բայց ոչ թե առողջական վիճակի վատացման պատճառով, այլ ընթացակարգից ելնելով՝ հավելյալ հետազոտություններ կատարելու նպատակով»,- նշեց Ստեփանյանը: Արցախի Պաշտպանության բանակն առավոտյան հայտնել էր, որ հոկտեմբերի 15-ին՝ ժամը 09։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։ «Դեպքի վերաբերյալ տեղեկացվել է Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը։ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և կոչ է անում ադրբեջանական կողմին նույնպես ձեռնպահ մնալ իրադրությունն ապակայունացնող գործողություններից»,- հայտնել էր Արցախի ՊԲ-ն: Հոկտեմբերի 14-ի երեկոյան, ըստ ՊԲ նախօրեի հաղորդագրություններից մեկի, ադրբեջանական զինված ուժերը կրակ էին բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում էր ստացել վեց զինծառայող, որոնց կյանքին վտանգ չի սպառնում: Ըստ Պաշտպանության բանակի՝ հայկական կողմը դիրքային եւ տարածքային կորուստ չի ունեցել: Դրանից ժամեր առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություններ էր տարածել, թե ՊԲ ուժերը կրակոցներ են արձակել ադրբեջանական ավտոշարասյան վրա, եւ իբրեւ հայկական կողմի կրակոցից ադրբեջանցի զինծառայող է զոհվել: Արցախի Պաշտպանության բանակն ավելի ուշ տարածած հաղորդագրություններով հերքել էր ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունները՝ հայտնելով, որ դրանք ապատեղեկատվություն են՝ շեշտելով միաժամանակ, որ հայկական կողմը հավատարիմ է մնում կրակի դադարեցման ռեժիմին:
23:16
23:12
22:33
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02