Այսօր մեկնարկեց ԱԺ երրորդ ռաունդը և սպասվում էր բավականին թեժ ու բուռն քննարկում, սակայն բոլոր կանխատեսումներն ու սպասումներն ի դերև ելան հենց նիստի մենարկային հատվածում:
Նախ նիստի սկզբում ԱԺ-ն մեկ շնչում դակեց և կազմակերպված, մեկ մարդու նման անցկացրեց մի ամբողջ հարցերի շքերթ` 17 օրեսնդրական նախաձեռնություն, որոնք «քննարկվել էին» նախօրեին, դրանցից 15-ի քննարկումը տևել էր ընդամենը 20 րոպե:
Նիստում նախատեսված էր երկրորդ ընթերցմամբ քննարկման դնել ՀՀ Հարկային օրենսգիրքը և, ըստ վիճակագրության, սպասվում էր բուռն ընթացք, սակայն որքան եղավ բոլորիս զարմանքը, երբ հիմնական զեկուցողին հարց տվեցին հաշված պատգամավորներ, իսկ ելույթ ունեցան ընդամենը հինգ օրենսդիր:
Նիստի սկզբում Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ ամբողջ գիշեր կարդում էր ՀՕ-ն, սակայն չի հասցրել հստակորեն հասկանալ՝ իր առաջարկներին ինչ են պատասխանել: Կողքից Ջհանգիրյանը նրան հուշեց, որ պետք չէ բարկանալ՝ Բագրատյանը սխալվել է՝ այս պահին քննարկում են ոչ թե ՀՕ-ը, այլ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի փոփոխությունները: Բագրատյանը ժպիտով ձեռքը թափ տվեց և «Պարդոն, պարդոն…» ասելով անջատեց խոսափողը:
ՀՕ-ի քննարկումն անցավ պասիվ, բայց բավականին խորը քննադատության ֆոնին. հինգ ելույթներից չորս բանախոսները խորքային թեզեր էին առաջ քաշում և վերհառնում իրենց առաջարկությունները, որոնք չէին ընդունվել Կառավարության կողմից: Հիմնականում բոլորը նշում էին, որ կան դրական շտկումներ, սակայն դրանք չեն ապահովում ցանկալի արդյունք և էլաստիկ հարկային դաշտ:
Հ.գ. Բագրատյանն այսօր ակտիվ հնգյակի լոկոմոտիվն էր: Երբ երկրորդ ընթերցմամբ ԱԺ-ում քննարկման դրվեց «ՀՀ կառավարության կառուցվածքի փոփոխություն կատարելու մասին հարցը, նախկին վարչապետը ԱԺ կենտրոնական ամբիոնից հատ-հատ անվանական դիմելով ներկաներին, թվարկեց բոլորի անունները. նրանք ընդամենը 8-ն էին:
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58