Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Ս. Մատթեոս, Մարկոս, Ղուկաս և Հովհաննես Ավետարանիչների հիշատակի տոնը։
Արարատյան Հայրապետական թեմից հայտնում են, որ Ս. Մատթեոսը Տիրոջ 12 առաքյալներից է, առաջին Ավետարանի հեղինակը: Մատթեոս անունը հունական է, այն եբրայերեն Ղևի անունն է, որ նշանակում է Աստվածատուր: Ս. Մատթեոսը նախկինում Կափառնա քաղաքում մաքսավոր էր եղել: Անսալով Տիրոջ ձայնին` վաճառել էր իր ունեցվածքը, գումարը բաժանել աղքատներին, դարձել Քրիստոսի հետևորդ: Նա Աստծո խոսքն է քարոզել Պարթևաստանում և Պաղեստինում:
Ս. Մարկոս Ավետարանիչը Բառնաբայի եղբոր տղան էր` բնիկ երուսաղեմացի: Կոչվում էր նաև Հովհաննես: Նրա մոր` Մարիամի տունը, Երուսաղեմում առաքյալների աղոթավայրն էր: Կարծում են, որ սա այն Վերնատունն էր, ուր Հիսուս իր վերջին ընթրիքն է կատարել, իսկ Հոգեգալստին` քրիստոնեական եկեղեցին է հիմնադրվել: Նա եղել է Ս. Պետրոս առաքյալի թարգմանիչը, ինչպես նաև Պողոսի և Բառնաբասի գործակիցներից մեկը: Ս. Մարկոսն ամենակարճ Ավետարանի հեղինակն է: Աստծո խոսքը քարոզել է Եգիպտոսում, որտեղ էլ նահատակվել է: Ս. Մարկոսը Ղպտի Ուղղափառ Եկեղեցու հիմնադիրն է:
Ս. Ղուկաս Ավետարանիչը երրորդ ավետարանի հեղինակն է: Ծնվել է Անտիոքում և ըստ ավանդության, եղել Քրիստոսի 72 աշակերտներից: Ս. Պողոս առաքյալի վկայության համաձայն՝ մասնագիտությամբ եղել է բժիշկ: Լսելով Քրիստոսի քարոզների մասին` եկել է Պաղեստին և հետևել Տիրոջը: Աստծո խոսքը տարածել է Աքայայում, Լիբիայում, Եգիպտոսում և Թեբայում: Հռոմեացի Թեոփիլոսի խնդրանքով գրել է «Գործք Առաքելոց»-ը: Ըստ հին ավանդության՝ նահատակվել է Թեբայում:
Ս. Հովհաննես առաքյալը 4-րդ Ավետարանի, երեք ընդհանրական նամակների և «Հայտնության» գրքի հեղինակն է: Հիսուս նրան համարել է «սիրելի աշակերտ»: Հիսուս այնքան էր սիրում և վստահում նրան, որ խաչելության պահին Աստվածամորը հանձնեց նրա խնամքին: Մահացել է 100 թվականին, Եփեսոսում 95 տարեկանում:
20:49
20:33
18:43
18:12
17:26
17:04
15:13
14:58
14:22
13:43
13:14
12:36
12:21
09:54
09:44
09:37
09:34
18:59
18:03
17:15
14:22 18.06.25
09:37 18.06.25
09:44 18.06.25
13:43 18.06.25
14:58 18.06.25
20:49 18.06.25
18:43 18.06.25
09:34 18.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03