Հայաստանում անցկացվում են պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ: ՀՀ պաշտպանության նախարարությունը լրագրողների այցեր է կազմակերպել դիրքեր, որտեղ ծառայում են հավաքի մասնակիցները:
Ինչպես արդեն հաղորդվել է, վարժական հավաքներին մասնակցելու ամբողջ ժամանակահատվածում քաղաքացիները համարվելու են զինծառայողներ, օգտվելու են զինծառայողների համար սահմանված բոլոր առավելություններից եւ սոցիալական նպաստներից, պահպանվելու են նրանց քաղաքացիական աշխատանքները, ինչպես նաեւ հավաքների յուրաքանչյուր ամսվա համար ստանալու են վարձատրություն` նշանակված զինվորական պաշտոնների համար նախատեսված դրույքաչափով` կախված զինվորական կոչումից եւ մի շարք այլ գործոններից: Հավաքներին մասնակցությունը ներառվելու է քաղաքացու ընդհանուր ստաժում կամ զինվորական ծառայության մեջ: Անհրաժեշտության դեպքում վարժական հավաքների մասնակիցները ներգրավվում են մարտական հերթապահության մեջ: Այս անգամ պաշտպանության նախարարությունը հիշեցրեց, որ հավաքին մասնակցելուց խուսափելը քրեական հետեւանքների է հանգեցնելու: Մինչ այժմ նման դեպքերի մասին պաշտոնապես չի հաղորդվել: Սակայն հայտնի են հավաքներին բազմաթիվ կամավորների մասնակցության դեպքեր, ընդ որում, մեկ ընտանիքից մի քանի անդամ:
Գեւորգյանների ընտանիքի տղամարդիկ եւս ինքնակամ որոշեցին մասնակցել եռամսյա հավաքին: Ընտանիքի երեք անդամներ՝ հայր եւ երկու որդի, ծառայում են երկրորդ բանակային կորպուսի դիրքերից մեկի մարտական դիրքում:
Դիրքը գտնվում է ծովի մակարդակից մոտ երեք հազար մետր բարձրության վրա, եւ այստեղ պայմանները, մեղմ ասած, առողջարանային չեն: Ձմռանը ձյան շերտի հաստությունն այստեղ հասնում է երեք մետրի:
Կամո Գեւորգյանը 1989 թվականից (դեռ խորհրդային բանակում) մինչեւ 2014 թվականը եղել է պայմանագրային զինծառայող: Զինված ուժերի շարքերից ազատվելով՝ Գեւորգյանը, իր իսկ ցանկությամբ, մեկ անգամ չէ, որ իր մասնակցել է վարժական հավաքներին: Բացի այդ, նա սովորեցնում է իր որդիներին՝ Ռուբենին ու Արշակին: Կամո Գեւորգյանի երրորդ որդին այժմ տան ավագի փոխարեն է: Քաղաքացիական կյանքում կրտսեր Գեւորգյանները շինարարներ են, սակայն տեսանելի հաճույքով են կրում զինվորական համազգեստը: «Այս ուղղությամբ իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան», - ասում է Կամո Գեւորգյանը: Գեւորգյանը ակնհայտ շփոթմունքով է նայում լրագրողին, ով հարցնում է, թե ինչն է ստիպել նրան կրկին համազգեստ կրել՝ կարծես ասելով, թե դա ակնհայտ է: «Ինչպե՞ս թե: Հայրենիքը պաշտպանելը մեծ պատիվ է: Ուրախ եմ, որ այստեղ եմ ու կրկին պաշտպանում եմ սահմանը», - վերջապես պատասխանում է Կամո Գեւորգյանը:
Մասնագիտությամբ ընթացագետ, Ուսիկը Նոյեմբերյանից նույնպես վարժական հավաքի մասնակից է: «Ոչինչ, գործերը կսպասեն: Այս գործն ավելի կարեւոր է», - ասում է նա՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք չի ափսոսում, որ հետաձգել է բոլոր գործերը:
20:49
20:33
18:43
18:12
17:26
17:04
15:13
14:58
14:22
13:43
13:14
12:36
12:21
09:54
09:44
09:37
09:34
18:59
18:03
17:15
09:37 18.06.25
14:22 18.06.25
09:44 18.06.25
13:43 18.06.25
14:58 18.06.25
18:43 18.06.25
20:49 18.06.25
09:34 18.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03