Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ` 2 տարին մեկ անգամ հոկտեմբերի 2-րդ շաբաթ օրը նշվում է Պալիատիվ օգնության համաշխարհային օրը: Առողջապահության նախարարությունից հայտնում են, պալիատիվ բուժօգնության նպատակը պացիենտի, երբ բախվում է անբուժելի հիվանդությամբ պայմանավորված խնդիրների հետ, և նրանց ընտանիքի անդամների կյանքի որակի բարելավումն է, երբ բուժումն այլևս արդյունավետ չէ: Պալիատիվ բուժօգնության միջոցով կանխվում կամ թեթևացվում է պացիենտի տառապանքը: Այս մոտեցումը ստեղծում է միանգամայն նոր իրավիճակ, երբ պայքարում են պացիենտի «արժանապատիվ կյանքի» համար: Կարևորելով պալիատիվ օգնության դերն ու նշանակությունը` 2017 թվականին կառավարության կողմից հավանության է արժանացել «Պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման զարգացման ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը»: Մշակվել և հաստատվել են «Պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման տրամադրման չափորոշիչը», «Պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման շրջանակում պացիենտի ցավի գնահատման և կառավարման ուղեցույցը», «Բժշկական նպատակներով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործման կարգը և պայմանները», պարզեցվել են «պալիատիվ բժշկական օգնություն և սպասարկում» մատուցելու, այդ թվում` շարժական (մոբիլ) ծառայության համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները: Ներկայումս Հայաստանում լիցենզավորվել է պալիատիվ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող 30 բժշկական հաստատություն, որտեղ պալիատիվ բուժօգնության մասնագետները (բժիշկ, բուժքույր, հոգեբան և սոցիալական աշխատող) ցուցաբերում են անհրաժեշտ ծառայություններ դրա կարիքն ունեցուղ պացիենտներին: Հայաստանում 17 բժշկական հաստատություն պալիատիվ բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնում են պետական պատվերի շրջանակներում: 2021 թվականին ՀՀ ԱՆ Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բացվել է Հայաստանում առաջին մանկական պալիատիվ (ամոքիչ) խնամքի կլինիկան, որը տրամադրում է մանկական պալիատիվ բժշկական օգնություն կյանքը սահմանափակող հիվանդություններով երեխաներին: Կլինիկան բազմամասնագիտական թիմային ծառայություններ է մատուցում շաբաթը 7 օր` 24 ժամ սկզբունքով, որն ուղղված է հնարավորինս բարելավելու պացիենտի և նրա ընտանիքի անդամների կյանքի որակը: Կլինիկան ապահովված է համապատասխան որակավորում ունեցող մասնագետներով` վերապատրաստված բժիշկներ, հոգեբաններ, բուժքույրեր: Բաժանմունքն ունի 5 մահճակալ: 2022 թվականին նախատեսվում է ընդլայնել պալիատիվ բուժօգնության ծառայությունների մատուցման աշխարհագրությունը` ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55