Ռուսական առաջատար «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը հաղթել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի կայարանի նախագծման վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի հայտարարած մրցույթում, «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնը։ Ընկերությունը Հայաստանի կառավարությանը 500 մլն դոլար արժողությամբ մետրոպոլիտենի զարգացման նախագիծ է առաջարկել։ Ծրագրին պատրաստ է աջակցել Արտահանման վարկերի ապահովագրության ռուսական գործակալությունը։ «Նախագծման աշխատանքները 1,5 տարի կտևեն, սակայն եթե նախարարների կաբինետը հավանություն տա առաջարկին, մենք ավելի ակտիվ և դիվերսիֆիկացված կաշխատենք՝ նախագծումը մի քանի փուլի բաժանելու և տարատեսակ շինարարական աշխատանքները սկսելու համար։ Այդ դեպքում շինարարությունը կարող է մեկնարկել տարվա ընթացքում»,– նշել է Աբրամսոնը։ «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահը հայտնել է նաև, որ հայկական կողմից առաջարկվել է ձևափոխել մրցույթի նախագիծն ու Հրազդանի կիրճի վրայով անցնող մետրոյի կամուրջի փոխարեն կառուցել նաև մեքենաների համար նախատեսված հնարավորություն ունեցող կրկնակի նշանակության կամուրջ։ «Մեր ճարտարապետներին խնդրեցի գեղեցիկ երկհարկանի կամուրջ նախագծել, որպեսզի այն կարողանա դառնալ Երևանի նոր խորհրդանիշը»,- ասել է նա։
23:16
23:12
22:33
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02