Ադրբեջանցիների ակցիան հենց հայազգի Արսեն Ավակովի դեմ չէր. Tert.am-ի հետ բացառիկ զրույցում այս մասին ասաց Ուկրաինայի Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի խորհրդական Իվան Ստոյկոն՝ խոսելով նախորդ շաբաթ Ուկրաինայում ապրող ադրբեջանցիների բողոքի ակցիայի մասին:
«Ես իջա նրանց մոտ, վերցրեցի նրանցից դիմումը: Նախարարը հանձնարարեց զբաղվել այդ գործով և այդ մասին զեկուցել նրան: Հիմա այդ հարցն ուսումնասիրվում է»,- ասաց Իվան Ստոյկոն:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Ուկրաինայում ապրող ադրբեջանցիները բողոքի ցույց էին անցկացրել երկրի ներքին գործերի նախարարության շենքի դիմաց: Ուկրաինայի շուրջ 200 քաղաքներից ժամանած ադրբեջանցիները բողոքում էին երկրում ադրբեջանցի գործարարների առևանգումների հետ կապված և պետությունից պահանջում համապատասխան միջոցառումներ անցկացնել այդ դեպքերը քննելու հարցով:
Դիտարկմանը, թե ադրբեջանցիները, կարծես, դիտավորություն են տեսնում, թե ազգությամբ հայ ՆԳ նախարար Արսեն Ավակովի պատճառով է, որ ադրբեջանցիներ են առևանգվում, և այդ գործերն անուշադրության են մատնվում, Իվան Ստոյկոն պատասխանեց․ «Հնարավոր է, որ ինչ-որ մեկը ցանկանում է, որ նման տեղեկատվություն տարածվի, որ հայի դեմ ակցիա է: Բայց այդպես չէ: Այդպես չի կարող լինել: Այսպիսի հարցերը չպետք է դիտարկել էթնիկ հողի վրա, հատկապես որ մենք դեմ ենք էթնիկ խնդիրներին»:
Իվան Ստոյկոն նշեց, որ ինքը զրուցել է նրանց հետ, ասել, որ բոլորն են Ուկրաինայի քաղաքացիներ. «Հարցրեցի՝ Ձեզ ինչ-որ մեկը խանգարո՞ւմ է այստեղ. ո՛չ, դուք այստեղ սովորականի պես ապրում եք: Հնարավոր է, որ Ադրբեջանում նման բաներ ինչ-որ մեկը տարածում է: Ես ինքս ամեն ինչ անելու եմ, որ որևէ խնդիր չլինի: Ես շատ բաց եմ աշխատում»:
Հարցին, արդյոք ցուցարարների մոտ դիտավորությո՞ւն կար Ավակովի դեմ դուրս գալու, Ուկրաինայի ներքին գործերի նախարարի օգնականը պատասխանեց. «Հնարավոր է՝ եղել է նման բան, բայց խոսեցինք, ամեն ինչ անցավ: Նրանք մի քիչ մնացին և գնացին»:
Իվան Ստոյկոն պատմեց, որ ադրբեջանցիները ցանկանում էին անձամբ Արսեն Ավակովի հետ հանդիպել, բայց, քանի որ նախարարը ժամանակ չէր ունեցել, ինքն է հանդիպել: Ես ոչինչ նրանցից չեմ լսել հայ Արսեն Ավակովի մասին: «Հնարավոր է՝ հենց դուք՝ հայերդ և ադրբեջանցիները դա էթնիկ խնդիր համարեք, բայց ես նման բան չտեսա»:
Եզրափակելով իր խոսքը՝ Իվան Ստոյկոն նորից շեշտեց, որ Արսեն Ավակովը հանձնարարել է այդ գործով զբաղվել և հերքեց նաև տեղեկատվությունը, թե ադրբեջանցիների առևանգում վերջին շրջանում Ուկրաինայում շատ է լինում․«Ինքս հաստատում եմ, որ Ուկրաինայում հնարավոր չէ, որ էթնիկ պատկանելության պատճառով խնդիրներ լինեն»:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47