Բնականաբար, դաժան օրեր ենք ապրում, եւ մենք պետք է գիտակցենք, այս իրավիճակից կարողանանք դուրս գալ: Այս մասին այսօր` հոկտեմբերի 16-ին, Հրազդանում պատերազմում զոհվածներին նվիրված համաքաղաքային հուշահամալիրի բացման միջոցառման ժամանակ ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:
«Մենք երբեք չպետք է հուսահատվենք, մենք, հատկապես երկրապահներս, ազատամարտիկներս, մենք` միջին, բարձր տարիքի մարդիկ, մենք երբեք չենք հուսահատվում, որովհետեւ եթե մնանք էսպես անորոշության, հուսահատության մեջ, մենք ավելի դաժան ու դժվար արհավիրքների առաջ կկանգնենք: Այսօր թուրքը հասել է մեր Հայաստանի Հանրապետության սահմաններին եւ մենք պետք է ամեն մեկս մեր բաժին բեռը վերցնենք, հասկանանք, գիտակցենք, որ այս տղաները նույնպես ապրել էին ուզում, բայց կյանքից առավել գերադասեցին հայրենիքը, հայրենի հողը, պետությունը, պետականությունը, եռագույնը, Եռաբլուրը: Ինչպես ասում են` կռվում են անհատները, ժողովուրդը, հաղթում են նահատակները: Տղերքը հաղթել են, նրանք ընկան, չտեսան այս պարտությունը եւ ես միշտ ասել եմ` որտեղ, որ ընկել են տղաները, դա մեր համար սրբավայր է եւ մենք պարտավոր ենք վերադառնալու մեր սրբավայրերը: Փառք ու պատիվ Հայաստանի Հանրապետությանը, փառք ու պատիվ Արցախի Հանրապետությանը, փառք ու պատիվ մեր սփյուռքահայությանը, նորից ու նորից ընդունեք մեր խոնարհումը եւ գլուխներս միշտ բարձր, քանի որ ձեր զավակները չծնկան»,-ասաց նա: ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը պատվոգրերով եւ շնորհակալագրերով պարգեւատրեց բարերար Աիդա Ավետիսյանին, գեղանկարչին եւ հուշակոթողի քանդակագործին:
18:26
18:04
17:52
17:45
17:43
17:36
17:26
17:12
17:03
16:39
16:15
15:54
15:44
15:36
15:15
14:45
14:21
14:03
11:45
11:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27