Խաղաղարար կոնտինգենտի հումանիտար արձագանքման կենտրոնի ռուս զինծառայողները երեխաների հայրենասիրական դաստիարակության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի կրթական հաստատություններում խաղաղության եւ անվտանգության դասեր են անցկացրել: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը: Այս անգամ ռուսաստանցի սպաները Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան N 1 դպրոցի սաների համար վիկտորինայի ձեւաչափով են դաս կազմակերպել: 100-ից ավելի դպրոցականներ մասնակցել են ինտերակտիվ դասերին: ՌԴ խաղաղապահ ուժերի զինվորականները Հայրենական մեծ պատերազմի պատմության ոչ մեծ էքսկուրս են կատարել, որի ընթացքում խոսել են պատերազմի տարիներին խորհրդային ժողովրդի սխրանքների եւ փառահեղ ռազմական ավանդույթների մասին: Դասերի ժամանակ խաղաղապահներն աշակերտների շրջանում վիկտորինա են անցկացրել՝ Խորհրդային Միության հերոսների, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների մասին, ովքեր հսկայական ներդրում են ունեցել ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի գործում: Դպրոցականներն ակտիվ մասնակցել են վիկտորինային: «Ուսումնական շրջանի սկզբում Հումանիտար արձագանքման կենտրոնի աշխատակիցները կազմակերպեցին մի շարք միջոցառումներ, մասնավորապես՝ Ստեփանակերտի դպրոցներում անցկացվեցին քաջությանը, խաղաղությանը, հերոսությանը, սխրանքներին նվիրված դասեր: Շարունակելով մեր գործունեությունը՝ մենք նաեւ միջոցառումներ ենք անցկացնում դպրոցի ուսուցիչների հետ, պատմում ենք մեր խաղաղապահ զորախմբի գործունեության մասին, որը գտնվում է Լեռնային Ղարաբաղում: Դե, նաեւ մենք մարդկանց ծանոթացնում ենք մեր առաքելությանը, որը նվիրված է այս տարածաշրջանում խաղաղության, հանգստության պահպանմանը»,- ասել է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Սերգեյ Զադորոժնին: Ամփոփելով՝ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները շնորհակալություն են հայտնել Ռուսաստանի խաղաղապահ կոնտինգենտի Հումանիտար արձագանքման կենտրոնի աշխատակիցներին՝ դասի եւ երիտասարդության կրթության ոլորտում ցուցաբերվող աջակցության համար:
18:26
18:04
17:52
17:45
17:43
17:36
17:26
17:12
17:03
16:39
16:15
15:54
15:44
15:36
15:15
14:45
14:21
14:03
11:45
11:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27