Արդեն քանի անգամ է ԴԱՀԿ կոչվող կառույցը կալանք է դնում խախտումների վրա, որոնք իբր չեն մուծվել: Ես չեմ հրաժարվել ու միտք էլ չունեմ հրաժարվելու իմ կատարած խախտումներից, ավելին ասեմ գրեթե միշտ պարտաճանաչ կերպով վճարում եմ, եթե ծանուցված նամակը կորցրած կամ մոռացած եմ լինում, առանց ավելորդ բողոքելու տանում վճարում եմ ու կալանքներս բացվում են:
Բայց վերջին շրջանում ԴԱՀԿ-ն սկսել է կալանք դնել անցած՝ 2015 թվականի, խախտումների համար: Օրենքով այդպիսի կետ կա՞, որ ես պարտավոր եմ մեկ կամ մի քանի տարի պահել վճարված կտրոնները: Իմ կարծիքով չկա: Անցած անգամ դիմեցի քաղաքապետարան ու որոշ ժամանակ անց խնդիրը լուծվեց , քանի որ վճարել էի տուգանքը: Այժմ նոր ծանուցում է եկել, նորից կալանք, հիմա 2015 թվականի դեկտեմբեր ամսվա ինչ-որ տուգանք է: Տանը հատուկ դրանց համար դարակ ունեմ, մեջը փնտրում եմ նույնիսկ ծանուցած նամակը չեմ գտնում, որ իմանամ վճարել եմ, թե ոչ: Հիմա , եթե այդ կտրոնը չգտնեմ պետք է տանեմ ու 7500 դրամ վճարեմ ԴԱՀԿ-ին, հնարավոր է ստացվի, որ երկրորդ անգամ եմ վճարում, հնարավոր է ես նույնիսկ նամակը չեմ ստացել ու այդ տուգանքի մասին տեղյակ չեմ եղել:
Մինչև ե՞րբ պետք է այդ կառույցը աշխատի այս մեթոդով: Բանկերն էլ իբր ոչ պետական կառույց են, բայց զբաղված են ԴԱՀԿ-ի հարցերը լուծելով, ամեն առիթի պատրաստ սպասում են, որ իրենց հաճախորդների հաշիվները սառեցնեն: Ե՞րբ նորմալ օրենքով կսահմանվի մի խելամիտ ժամկետ , ըստ որի քաղաքացին կիմանա, թե քանի ամիս կարող է պահել այդ կտրոնը ու քանի ամիս հետո ԴԱՀԿ-ն իրավունք չի ունենա այդ տուգանքին անդրադառնա:
Ժամանակին այս ամենը կապվում էր Միհրան Պողոսյանի անվան հետ: Պողոսյանը գնաց, բայց վիճակը նույնն է: Մի ամբողջ ազգ աշխատում է ԴԱՀԿ-ի համար: Միգուցե համակարգը լուրջ խնդիրներ ունի՞: Նոր վարչապետը ճիշտ կանի բարեփոխումները հենց այս կառույցից սկսի, թող մի օր, ցանկացած ժամի , մտնի այդ շենք և տեսնի հավաքված մարդկանց քանակը: Մնում է Քրիստոսից առաջ եղած ժամանակաշրջաններից ծանուցում ստանանք ու մի բուռ արծաթով տանենք վճարենք:
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58