Հայաստանում Հետպատերազմական շրջանում պետական ֆինանսավորմամբ իրականացվող հոգեբանական աջակցության ծրագրի շահառու է արդեն դարձել մոտ 1150 հոգի: Այս մասին լրագրողներին պատմել է հոգեբանական վերականգնման ծառայությունների մատուցման ծրագրի կառավարիչ Արտակ Գրիգորյանը:
Նրա խոսքով, այս պացիենտների հետ արդեն անցկացվել է ավելի քան 6200 սեանս, իսկ մինչեւ տարեվերջ սեանսների թիվը հավանաբար կհասնի 9500-ի: Ծրագրին մասնակցում են 60-ից ավել հոգեբաններ, ովքեր աշխատում են այս պացիենտների հետ ոչ միայն Երեւանում, այլ նաեւ մարզերում՝ շարժական խմբերի տեսքով: ԱԻ նախարարի խորհրդական Անդրանիկ Հակոբյանի խոսքով, այս ծրագրի իրագործման համար կառավարությունը 100 մլն դրամ է հատկացրել, եւ աշխատանքները տարվում են արդեն մոտ 4 ամիս, իսկ համակարգում է ծրագիրը Արտակարգ իրավիճակների նախարարությունը: Ծրագրի շահառու կարող են լինել պատերազմի արդյունքում տուժած մարդիկ՝ զոհված զինծառայողների ընտանիքները, հաշմանդամություն ստացած զինծառայողներն ու նրանց ընտանիքի անդամները, պատերազմական գործողությունների մասնակիցները, այդ թվում կամավորները, ինչպես նաեւ տեղահանվածները: Ինչպես նշեց ԵՊԲՀ-ի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը, մի շարք ախտանիշներ կարող են ցույց տալ, որ մարդը հոգեբանական աջակցության կարիք ունի: Ավելին, երբեմն ինքը պացիենտը չի հասկանում, որ օգնության կարիք ունի, սակայն դա կարող են նկատել իրեն շրջապատող մարդիկ:
Եթե դուք նկատում եք, որ պատերազմի հետ առնչված մարդը ունի ուշադրության հետ կապված խնդիրներ, տրամադրության փոփոխություններ, չափից ավելի ուրախ տրամադրություն, որը կարող է հանկարծակի բացասական դառնալ, կամ եթե նկատում եք, որ այդ մարդու մոտ առկա է տագնապայինություն, գերզգոնություն, եթե նա շատ կտրուկ է վերաբերվում որոշ հարցերին, անսպասելի ռեակցիաներ է ունենում, եթե նկատում եք անքնություն, ապրումներ, որոնք թույլ չեն տալիս ապրել իրականության կյանքով, այդ ամենը նշանակում է, որ նա օգնության կարիք ունի: Մասնագետի խոսքով, պետք չէ վախենալ հոգեբանին դիմելուց. հոգեբանական ծառայությունը չի վնասելու տուժածին, ընդհակառակը, օգնելու է ավելի արագ վերականգնվել:
23:01
22:56
21:48
21:21
18:25
18:05
17:36
17:13
16:54
16:27
15:23
15:02
14:48
14:35
14:16
13:55
13:49
13:35
13:03
12:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44