Հայաստանն ակնկալում է, որ Եվրոպայի խորհուրդը հստակ դիրքորոշում կցուցաբերի Ադրբեջանի հարցում, ճնշում կգործադրի այդ երկրի նկատմամբ, որպեսզի Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները և քաղաքացիական այլ անձինք վերադարձվեն հայրենիք։ Այս մասին հայտարարել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի Ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի նախագահ, ԵԽ-ում Շվեդիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Մարթեն Էհնբերգի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։
Նախարար Անդրեասյանը ողջունել է Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան ներկայացուցիչներին Արդարադատության նախարարությունում և ընդգծել, որ ԵԽ-ն Հայաստանի կարևոր գործընկերներից է, որի հետ համագործակցությունն ընթանում է մի շարք ուղղություններով՝ ընտանեկան բռնության դեմ պայքար, Պրոբացիայի ծառայության բարելավում, ՔԿՀ-ներում մարդու իրավունքների պաշտպանություն, դատական բարեփոխումներ, հակակոռուպցիոն պայքար և այլն։ Այդ համատեքստում Կարեն Անդրեասյանն իր երախտագիտություն է հայտնել ԵԽ -ին և առանցքային դոնոր երկրներին` Հայաստանի բարեփոխումների օրակարգին աջակցելու պատրաստակամության համար:
Ի պատասխան ԵԽ դեսպանների հարցերի՝ նախարար Անդրեասյանն անդրադարձել է Սահմանադրական բարեփոխումների, դատաիրավական համակարգի թվայնացման գործընթացներին, վրացական օրինակով Հայաստանում հանրային ծառայությունները մեկ վայրում մատուցող «Արդարադատության տներ»-ի ստեղծման ծրագրին, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության արդյունավետության բարձրացման հնարավորություններին, Ներքին գործերի նախարարության ստեղծման աշխատանքներին, Պարեկային ծառայության մոդելով նոր և բարեվարք ծառայողներով քրեակատարողական հիմնարկ կառուցելուն և այլն։
Պատվիրակության ղեկավար Մարթեն Էհնբերգը նշել է, որ ոգևորված է իրականացված բարեփոխումներով և նախատեսվող ծրագրերով ու հաջողություն է մաղթել հավակնոտ օրակարգը իրականացնելու ճանապարհին։
Նշենք, որ պատվիրակության կազմում են եղել նաև ԵԽ-ում Ռուսաստանի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Անդորրայի, Էստոնիայի, Իսլանդիայի, Շվեյցարիայի մշտական ներկայացուցիչները, ինչպես նաև ԵԽ Գլխավոր քարտուղարության Ծրագրերի Գլխավոր տնօրինության ղեկավար Վերենա Թեյլորը, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը, այլք։ Պատվիրակությանն ուղեկցել է Եվրոպայի Խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը։
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչություն
11:25
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55