Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչի կարծիքով՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության վերականգնման տեմպերը վատ չեն, զարգանում է նաև ներդրումային համագործակցությունը:
«2021 թվականին 17 տոկոս աճ՝ այն դեպքում, երբ մենք 4 տոկոս անկում ունեինք համավարակի տարում:
Մեզ մոտ աճում է ներդրումային համագործակցությունը. ավելի քան 2.2 միլիարդ դոլար ներդրումներ Ռուսաստանից Հայաստան, և մենք գիտենք, որ կոնկրետ կան ևս 1 միլիարդ դոլարի հստակ ծրագրեր, որոնք մոտակա ժամանակահատվածում որպես ներդրում՝ կհատկացվեն Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ»,- հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորումի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Դմիտրի Վոլվաչը՝ նկատելով, որ այդ ներդրումը լուրջ ավանդ կլինի տնտեսական, մշակութային, սոցիալական հարաբերությունների զարգացման գործում:
Նրա հավաստմամբ՝ այդ ներդրումների մասին պայմանավորվածություններ արդեն գոյություն ունեն.
«Հասկանալի են ոչ միայն ոլորտները, այլև կազմակերպությունները և նախագծերը, որոնցում այդ գումարները ներդրվելու են»:
Հարցին, թե ինչու է ռուսական բիզնեսն այսքան մեծ մասշտաբներով ակտիվանում հայկական շուկայում՝ Ատոմակայան, ԶՄՊԿ, արդեն հայտնի է նաև մետրոյի նոր կայանների մասին հայտարարությունը, ՌԴ փոխնախարարը պատասխանեց, որ փոխադարձ ներդրումները դրական են. «Ցանկացած երկիր, ցանկացած տնտեսություն ներդրումների կարիք ունի: Ըստ վիճակագրության՝ այս պահին ՀՀ-ում արտաքին ներդրումների 40 տոկոսը ՌԴ ներդրումներն են: Եվ կարծում եմ՝ տրամաբանական է, որ այդ մասնաբաժինը, նվազագույնը՝ պետք է պահպանվի»:
Նոր ԱԷԿ-ի կառուցման շուրջ հայ-ռուսական քննարկումների վերաբերյալ լրագրողների հարցերին ի պատասխան՝ Դմիտրի Վոլվաչը նշեց, որ այս թեմայով զարգացումների դեպքում՝ կլինեն պաշտոնական հայտարարություններ: Իսկ՝ իրատեսակա՞ն է այդ նախագիծը՝ հարցին, ըստ նրա, պետք է պատասխանեն մասնագետները:
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44