Facebook Inc-ը նախատեսում է հաջորդ շաբաթ փոխել իր անվանումը, հայտնել է Verge-ը՝ վկայակոչելով աղբյուրները: Facebook-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը պլանավորում է անվան փոփոխության մասին հայտարարել հոկտեմբերի 28-ին Connect ընկերության ամենամյա համաժողովին, սակայն այդ մասին կարող է ավելի վաղ հայտարարվել, հայտնում է Verge-ն: Ռեբրենդինգի արդյունքում Facebook-ի՝ սոցցանցերի համար հավելվածը կդիրքավորվի որպես մայր ընկերության բազմաթիվ պրոդուկտներից մեկը, որը նաեւ վերահսկելու է այնպիսի խմբեր, ինչպիսիք են Instagram-ը, WhatsApp-ը, Oculus-ը եւ այլն: Սիլիկոնյան հովտում հազվադեպ չէ, որ ընկերությունները փոխում են իրենց անվանումները, քանի որ ընդլայնում են ծառայությունները: 2015 թվականին Google-ը հիմնեց Alphabet Inc.-ը՝ որպես հոլդինգային ընկերություն՝ որոնման եւ գովազդային բիզնեսի սահմաններից դուրս գալու եւ վերահսկելու համար տարբեր այլ ձեռնարկություններ` սկսած ինքնավար տրանսպորտային միջոցներից եւ բժշկական տեխնոլոգիաներից մինչեւ հեռավոր շրջաններում ինտերնետային ծառայությունների մատուցումը: Ռեբրենդինգին ուղղված քայլը կարտացոլի նաեւ Facebook-ի ուշադրությունն այսպես կոչված մետատիեզերքի ստեղծման վրա՝ առցանց աշխարհ, որտեղ մարդիկ կարող են տարբեր սարքեր օգտագործել՝ վիրտուալ միջավայրում տեղաշարժվելու եւ հաղորդակցվելու համար: Facebook-ը մեծ ներդրումներ է կատարել վիրտուալ իրականության (VR) եւ ընդլայնված իրականության (AR) մեջ եւ մտադիր է միացնել գրեթե երեք միլիարդ օգտագտիրոջ մի քանի սարքի եւ հավելվածի միջոցով: Ընկերությունը նաեւ հայտարարել է, որ մտադիր է առաջիկա հինգ տարվա ընթացքում Եվրոպական միությունում ստեղծել 10 հազար աշխատատեղ` մետատիեզերքի կառուցմանը նպաստելու համար: Ցուկերբերգը մետատիեզերքի մասին խոսում էր հուլիսից, եւ այդ նորաձեւ բառին, որն առաջին անգամ հայտնվեց անտիուտոպիական վեպում երեք տասնամյակ առաջ, հղում էին կատարում այլ տեխնոլոգիական ընկերություններ, ինչպիսիք են Microsoft-ը:
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55