Սենատորը, որը ղեկավարում է Կոնգրեսի հետաքննությունը, թե ինչպես է Բրազիլիան հաղթահարում COVID-19 համավարակը, առաջարկել է նախագահ Ժաիր Բոլսոնարուին մեղադրել սպանության մեջ՝ կառավարության ենթադրյալ սխալների համար, որոնք հազարավոր մարդկանց կյանք են խլել: Բոլսոնարուն հետաքննությունը քաղաքականապես հիմնավորված է անվանել: Քիչ հավանական է, որ նա նմանատիպ մեղադրանքներով կանգնի դատարանի առջեւ, որոնք պետք է ներկայացվեն Բրազիլիայի՝ Բոլսոնարուի նշանակած գլխավոր դատախազի կողմից, նշում է Reuters-ը: Մոտ 1200 էջանոց փաստաթուղթ, որը նախապատրաստել է ընդդիմադիր սենատոր Ռենան Կալհեյրոսը, պնդում է, որ Բոլսոնարուն հրաժարվել է կառավարության կողմից վաղ փուլում պատվաստանյութ ստանալու հնարավորությունից, ինչը հետաձգել է պատվաստումների արշավը Բրազիլիայում եւ սպանել մոտ 95.000 մարդու: Զեկույցում նշվում է, որ Բոլսոնարուն առաջնորդվել է «բնական վարակի եւ բուժման առկայության հաշվին կոլեկտիվ իմունիտետի տեսության անհիմն համոզմունքով»: Զեկույցի նախագիծը դեռ պետք է քվեարկություն անցնի Սենատի հանձնաժողովում, դրա վրա կարող է վետո դրվել: Քվեարկությունը նախատեսված է հաջորդ շաբաթ: Բոլսոնարուն ավելի վաղ իր կողմնակիցներին ասել էր, որ հետաքննությունը «կատակ» է, եւ որ դա իրեն չի անհանգստացնում: Զեկույցում ասվում է, որ մեղադրանքներ պետք է առաջադրվեն նաեւ Բոլսոնարուի երեք որդիների՝ սենատոր Ֆլավիոյին, դաշնային պատգամավոր Էդուարդոյի եւ քաղաքային խորհրդի անդամ Կառլոսի դեմ: Զեկույցը պնդում է, որ նրանք ապատեղեկատվություն են տարածում, որը խրախուսում է «համավարակի զսպմանն ուղղված սանիտարական միջոցների չկատարումը»: Բրազիլիան աշխարհում երկրորդն է COVID-19-ից մահացածների թվով՝ զիջելով միայն ԱՄՆ-ին: Բոլսոնարուն լայնորեն քննադատության է ենթարկվել հանրային առողջապահության փորձագետների կողմից կարանտինին դեմ լինելու համար, հաճախ հրաժարվել է հասարակական վայրերում դիմակ կրելուց եւ պնդել, որ ինքը պատվաստված չէ: Զեկույցում ասվում է, որ Բոլսոնարուն «կրում է հիմնական պատասխանատվությունը կառավարության հիմնական սխալների համար COVID-19 համավարակի ընթացքում», եւ որ նա գործել է հակառակ իր առողջապահության նախարարության խորհրդին՝ կողմ հանդես գալով չապացուցված բուժման կիրառմանը: Ընդհանուր առմամբ, զեկույցը խորհուրդ է տալիս 13 քրեական գործ հարուցել Բոլսոնարուի դեմ, այդ թվում՝ Բրազիլիայի բնիկ բնակչության ցեղասպանության համար, գործողությունների, որոնք նրանց համայնքները խոցելի են դարձրել վիրուսի նկատմամբ:
13:39
13:19
12:33
12:03
00:00
16:43
16:19
16:03
15:48
15:23
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03