Աշխարհի երկրներն ածխի, նավթի եւ գազի ավելի քան կրկնակի արտադրություն են պլանավորում: ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագիրը հայտարարել է, որ այս տասնամյակում հանածո վառելիքի արտադրության կառավարության ծրագրերը «վտանգավոր կերպով համահունչ» չեն արտանետումների անհրաժեշտ կրճատումներին:
ՄԱԿ-ը հայտարարում է, որ մինչեւ 2030 թվականն արտանետումները պետք է նվազեցվեն գրեթե 50 տոկոսով եւ զրոյի հասցվեն դարի կեսերին` նախաարդյունաբերական մակարդակից տաքացումը մինչեւ 1.5°C-ով սահմանափակելու համար: Սակայն դրա արտադրական ճեղքվածքի հաշվետվությունը ցույց է տվել, որ հանածո վառելիքի ընդհանուր արտադրությունը, ամենայն հավանականությամբ, կաճի մինչեւ առնվազն 2040 թվականը: Զարգացման ծրագրերի համաձայն՝ այս տասնամյակում 110 տոկոսով ավել հանածո վառելիք կարտադրվի, քան գլոբալ տաքացման սահմանն է`1.5° C:
«Հետազոտությունը միանշանակ է. ածուխի, նավթի եւ գազի համաշխարհային արդյունահանումը պետք է անհապաղ եւ կտրուկ նվազեցվի` 1.5°C երկարաժամկետ տաքացման սահմանը բավարարելու համար»,- ասել է Ստոկհոլմի բնապահպանական ինստիտուտի զեկույցի գլխավոր հեղինակ Պլոյ Աչակուլվիսուտը:
«Սակայն կառավարությունները շարունակում են պլանավորել եւ պահպանել հանածո վառելիքի արտադրության մակարդակները, որոնք շատ ավելի բարձր են, քան մենք կարող ենք ապահով այրել»:
1.1 աստիճան տաքացման դեպքում Երկրի վրա ավելի հաճախակի երաշտներ, ջրհեղեղներ եւ փոթորիկներ են գրանվում, որոնք սրվում են ծովի մակարդակի բարձրացումից:
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44