Հոկտեմբերի լույս 20-ի գիշերը 4.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պալմա կղզում (Կանարյան Կղզիների Ինքնավար Մարզ), որտեղ հրաբուխ է ժայթքում: Այդ մասին Twitter-ում հայտնել է Ազգային աշխարհագրական ինստիտուտը։
Երկրաշարժը տեղի է ունեցել Վիլյա դե Մասո բնակավայրի շրջանում, օջախն ընկած է եղել 39 կիլոմետր խորության վրա: Այն դարձել է ամենաուժգինը մեկ ամիս առաջ ժայթքման սկզբից ի վեր: Վերջին ժամանակներս կղզում նկատելիորեն սաստկացել է սեյսմիկ ակտիվությունը:
Սեպտեմբերի 19-ին Պալմայում հրաբուխի ժայթքումն սկսել է Էլ Պասո բնակավայրի շրջանում: Հրաբխի խառնարանից տեղի է ունենում հրաբխային նյութերի ակտիվ արտանետում: Այժմ լավան տարածվել է շուրջ 800 հեկտար տարածության վրա, ավերվել է գրեթե 2 հազար շենք: Ավելի վաղ լավայի հոսքը հասել է օվկիանոս, ինչը հանգեցրել է վտանգավոր գազերի արտանետման: Չի բացառվում, որ շուտով եւս մեկ հոսք հասնի ծովեզերք, հաղորդել է ՏԱՍՍ-ը: