«Հայաստան» խմբակցությունը, օգտվելով օրենքով իրեն վերապահված բոլոր իրավունքներից, և՛ ԱԺ նիստերի ընթացքում, և՛ տարբեր հարթակներում բազմիցս բարձրաձայնել է Սյունիքի ապօրինաբար կալանավորված համայնքապետեր Մանվել Փարամազյանի, Մխիթար Զաքարյանի, Առուշ Առուշանյանի, Արթուր Սարգսյանի ոտնահարված իրավունքները վերականգնելու վերաբերյալ՝ պահանջելով ազատ արձակել նրանց և դադարեցնել նրանց նկատմամբ անընդունելի հետապնդումները, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Այսօր կարող ենք գոհունակությամբ արձանագրել, որ չնայած նրանց դեմ իրականացված և հետևողականորեն իրականացվող կեղծ հակաքարոզչությանը՝ Առուշ Առուշանյանը տպավորիչ հաղթանակ ունեցավ ՏԻՄ ընտրություններում՝ ևս մեկ անգամ ընտրվելով որպես Գորիսի քաղաքապետ, իսկ Արթուր Սարգսյանը օրերս ազատ արձակվեց: Սակայն մեր մյուս գործընկերները՝ ԱԺ պատգամավորներ Արմեն Չարչյանը և Մխիթար Զաքարյանը, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, Քաջարանի նախկին քաղաքապետ Մանվել Փարամազյանը դեռևս կալանավորված են: Եվ մենք շարունակելու ենք պայքարել նրանց իրավունքները պաշտպանելու նպատակով՝ պահանջելով ազատ արձակել նրանց», - գրել է Սեյրան Օհանյանը։
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55