Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 16:08-ին, Գյումրի քաղաքի բնակչուհին ահազանգել է ՀՀ ոստիկանության Մուշի բաժին և հայտնել, որ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող անձը սպանել կամ սպանում է իր մայրիկին: Քննչական կոմիտեից հայտնում են, որ նույն օրը՝ ժամը 16:54-ին ՀՀ ոստիկանության Մուշի բաժնում Գյումրու ՇԲՕ կայանից ստացված ահազանգի համաձայն՝ «հիպերտոնիկ կրիզ» ախտորոշմամբ Գյումրի քաղաքի Շերամ թաղամասում գտնվող շենքերից մեկի բնակարանում իրենց կողմից բուժօգնություն է ցուցաբերվել նույն բնակարանի 75-ամյա բնակչուհուն, ով հայտնել է, որ իրեն ծեծել են: Ահազանգերի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2021թ. հոկտեմբերի 17-ին և 18-ին նշված բնակարանի 56-ամյա բնակիչը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, պարբերաբար հայհոյանքներ և սպանության սպառնալիքներ է հնչեցրել մոր՝ վերոնշյալ 75-ամյա կնոջ հասցեին, իսկ հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, խոհանոցում վիճաբանելով մոր հետ և սպանության սպառնալիքներ հնչեցնելով՝ փորձել է խեղդամահ անել վերջինիս: Այնուհետև մորը քաշելով և հատակին գցելով՝ ձեռքից վերցրել է ձեռնափայտը և հարվածել նրա մարմնի տարբեր մասերին: Տեսնելով, որ քույրը զանգահարում է ոստիկանություն՝ 56-ամյա տղամարդը հարձակվել քրոջ վրա, մկրատով հարվածներ հասցրել նրա դեմքի շրջանին, ապա սպանության սպառնալիքներ հնչեցնելով՝ դիմել է փախուստի։ 56-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող մկրատը: Դեպքի առթիվ 2021թ. հոկտեմբերի 20-ին ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի, 118-րդ հոդվածի, 137-րդ հոդվածի 1-ին մասի և 137.1-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասի հատկանիշներով: Նույն օրը Գյումրի քաղաքի 56-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ սպանության փորձ կատարելու կասկածանքով: 2021թ. հոկտեմբերի 21-ին քրեական գործը ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ: Կատարվում է նախաքննություն: Իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55