«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հոկտեմբերի 14-ից, երբ քաղաքացիները, ԱՆ նախարարի հրամանով, ստիպված էին կա՛մ պատվաստվել, կա՛մ բացասական թեստի պատասխան ներկայացնել, լաբորատորիաներում, որտեղ իրականացվում են կորոնավիրուսի թեստավորումներ, քաղաքացիների մեծ կուտակումներ ու հերթեր են։ Պատվաստումից խուսափող քաղաքացիները, ըստ նախարարի հրամանի, ստիպված են բացասական թեստի պատասխան ներկայացնել գործատուին, որպեսզի հետագայում չզրկվեն աշխատանքից։
Մեր աղբյուրները հայտնում են, որ, պարտադիր թեստավորման պահանջով պայմանավորված, երկրում սկսում է նկատվել թեստերի դեֆիցիտ, ինչն էլ հետագայում կարող է հանգեցնել թեստերի գնաճի։ Ինչպես հայտնի է, տեղական արտադրությունը ունակ չէ մեծ քանակությամբ թեստեր մատակարարել, թեստերը ներկրվում են արտերկրից, սակայն թեստեր ներկրողները մի բան հաշվի չեն առել, որ նախարարի հրամանով պարտադիր թեստավորման պահանջը ուժի մեջ մտնելուց հետո հսկայական հերթեր են գոյանալու լաբորատորիաներում թեստավորման համար։
Թեստեր ներկրողնեից մեկը մեզ հետ զրույցում հայտնեց, որ այսօր արդեն երկրում կա կորոնավիրուսի թեստերի պակասորդ, եւ բացառված չէ, որ թեստերի գները նորից բարձրանան՝ հասնելով մինչեւ 20.000 դրամի։ Քայլեր կձեռնարկի սրա դեմ կառավարությունը, թե ոչ, դժվար է ասել, չնայած որ կառավարությունը համավարակի դեմ պայքարը տեսնում է միայն կոլեկտիվ պատվաստման միջոցով։
Ի դեպ, լաբորատորիաներում թեստերի համար հերթերն էլ լի են կորոնավիրուսով վարակման վտանգով, քանի որ քաղաքացիների հերթերի ու կուտակումների հետեւանքով խախտվում են հակահամաճարակային կանոնները, ու թեստավորման լաբորատորիաները փաստացի դառնում են կորոնավիրուսի տարածման օջախներ։
Թերեւս Հայաստանում ավելի քան 600,000 քաղաքացի արդեն իսկ նման խնդիրներից խուսափելու ու համավարակի դեմ պայքարելու նպատակով պատվաստվել է՝ ազատվելով նաեւ ամսական մի քանի անգամ թեստերի վրա գումար ծախսելու խնդրից։
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02