Հասկանալի է, որ իշխանություններին անաչառ մոնիտորինգ տեղի ունեցող իրադարձություններին պետք չի, Հայաստանում խոսքի, մամուլի ազատությանը պետք չի, երբ պետք էր իրենց 2018 թվականին Թաթոյանն ամենաանաչառ օմբուդսմենն էր։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նշենք՝ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ հայտարարել է, որ Թաթոյանը հակահեղափոխական դիրքերից է հանդես եկել, նրա պաշտոնավարմանը մի քանի ամիս է մնացել։
«Ֆրանսիայում օրեր առաջ հանդիպել եմ մի քանի գործընկերների, որոնք զբաղվում են նաեւ մարդու իրավունքներով, քննարկել ենք Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակը. ամենաբարձր գնահատականն են տվել Հայաստանում օմբուդսմենի ինստիտուտին եւ Արման Թաթոյանի աշխատանքին։ Թաթոյանն ընդամենը արձանագրում է այն, ինչ տեղի է ունենում, ինքը դարձավ իշխանությունների համար անընդունելի։ Թաթոյանը պորֆեսիոնալ է։ Այսօր Հայաստանում ամենակայացած ինստիտուտներից մեկը Մարդու իրավունքների ինստիտուտն է։ Երեւի ամենաանաչառ անձերից մեկը Արման Թաթոյանն է»,- ասաց Զոհրաբյանը։
Նրա խոսքով՝ սոցիոլոգիական գրեթե բոլոր հարցումներով ամենաբարձր վարկանիշն ու ամենամեծ հանրային վստահություն ունեցող գործիչն Արման Թաթոյանն է.
«Թե ի՞նչ պոտենցիալ վտանգ է տեսնում իշխանությունն Արման Թաթոյանի մեջ, ամեն դեպքում ես քանիցս զրուցել եմ Թաթոյանի հետ, նա պահպանում է քաղաքական լոյալություն։
Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է մի քանի ամսից, իշխանությունն էլ այդ առիթը կօգտագործեն, խորհրդարան կբերեն իրենց համար ջերմոցային պայմաններ ապահովող մեկին։ Ես չեմ բացառում, որ այդ մեկը լինի նաեւ խորհրդարանից. այնտեղ «իրավապաշտպաններ» կան, որոնք իմ դեմ տեւական ժամանակ սրբազան պատերազմ էին հայտարարել։ Մեծամասնությունն իրենցն է, մուրճն էլ է իրենց ձեռքը, մեխն էլ է իրենց ձեռքը, ում ուզենան, կոշիկի քուղ էլ կնշանակեն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպան»։
23:16
23:12
22:33
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02