«Փաստ» օրաթերթը գրում է. «Դեկտեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ են սպասվում նաև Արթիկում: «Փաստ» թերթի տեղեկություններով, այստեղ ևս բավական թեժ ընտրապայքար է սպասվում, քանի որ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» ընտրություններին պատրաստվում է մասնակցել մի քանի դեմքով։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, իշխանությունները, տեսնելով, թե ինչպես պարտվեցին Գյումրիում և Գորիսում, Արթիկում փորձում են ոչ թե միանգամից կենտրոնանալ մեկ թեկնածուի վրա, այլ առաջնորդվել «ցանցային» մեթոդով։ Թերթի տեղեկություններով, թեկնածուներից առաջինն Արթիկի գործող քաղաքապետ, նախկին ՀՀԿ-ական Մխիթար Վարագյանն է։
Հնարավոր մյուս թեկնածուն Արթիկի ևս մեկ նախկին քաղաքապետ է՝ Արսեն Աբրահամյանը, որը նույնպես նախկին ՀՀԿ անդամ է, իսկ ներկայումս Շիրակի մարզպետարանի գլխավոր քարտուղարն է։ Սակայն Վարագյանի և Աբրահամյանի թեկնածության հետ կապված Արթիկի ՔՊ կառույցում կա մեծ տարաձայնություն ու անհամաձայնություն, ինչը պայմանավորված է վերը նշված թեկնածուների՝ նախկին իշխանությունների ներկայացուցիչներ լինելու փաստով։
Իշխանության տեսադաշտում են նաև Արթիկի էլցանցի նախկին պետ Գրիգոր Բաղդասարյանը, որն Արթիկում առավել հայտնի է Գրիգ մականվամբ, ինչպես նաև գործող քաղաքապետի տեղակալ Արտակ Հարությունյանը։ Մեր ունեցած տեղեկության համաձայն, ընդդիմության կողմից որպես քաղաքապետի թեկնածու է նախանշվում շրջակա միջավայրի նախկին փոխնախարար, ՀՅԴ անդամ Հակոբ Մաթիլյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47