ԱՄՆ-ն կողմ է Ադրբեջանում «առավել ուժեղ ժողովրդավարության» կառուցմանը։ Այդպես է մեկնաբանել Ադրբեջանի սահմանադրական փոփոխությունների մասին հանրաքվեի արդյունքներն ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները՝ պատասխանելով լրագրողների հարցին, հայտնում է contact.az-ը:
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը հետաքննել խախտումների մասին հաղորդագրությունները»,- ասել է Թոները:
Հարցին, թե արդյոք լավ է, երբ մի ընտանիք այդքան ժամանակ կառավարում է երկիրը, և ղեկավարի որդին կարող է շարունակել է՛լ ավելի երկար կառավարել՝ Թոները պատասխանել է. «Մեր ուշադրությունն ուղղված է ինստիտուտների բարելավմանը, ժողովրդավարական գործընթացի բարելավմանն Ադրբեջանի ժողովրդի և կառավարության հետ համագործակցության ճանապարհով: Բայց մենք չենք կարող թելադրել ժողովրդավարական գործընթացի արդյունքները: Մենք միայն կարող ենք նշել, որ կան խախտումներ, և դրանք պետք է հետաքննվեն, թերությունները պետք է պարզվեն և վերացվեն»:
Հարցին, թե դա արդյոք ժողովրդավարական գործընթա՞ց է, երբ երկրում կարող է լինել ցմահ նախագահություն՝ Թոներն ասել է. «Ադրբեջանը յուրահատուկ չէ երկար ժամանակ կառավարող ղեկավարի առկայության տեսանկյունից: Մեր հիմնական նպատակը գործընթացը, գոյություն ունեցող կառույցների շրջանակներում ժողովրդավարական հաստատությունները բարելավելն է, մենք չենք կարող թելադրել նախագահական ժամկետները»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի քաղաքացիները երկուշաբթի քվեարկել են երկրի սահմանադրությունում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ հանրաքվեում:
Սահմանադրության փոփոխություններով նախատեսվում է նախագահի պաշտոնավարման ժամկետը հինգ տարուց երկարաձգել յոթի, ներդնել փոխնախագահների պաշտոններ, ինչպես նաև նվազեցնել երկրի նախագահի և պատգամավորի թեկնածուների համար գործող տարիքային շեմը:
16:26
16:09
14:35
14:15
13:55
13:39
13:22
13:04
12:59
12:44
12:18
11:55
11:22
10:56
10:42
10:28
09:49
09:28
09:02
17:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44